Նախահաշվային գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախահաշվային գներ, գներ, որոնք կիրառվում են շինարարության նախահաշվային արժեքը հաշվարկելու համար։

Սարքավորումների մոնտաժման միավորային վարձաչափերը և գնաաղյուսակները ներկայացնում են աշխատանքի միավորի նախահաշվային հաստատված կալկուլյացիան։ Վերադիր ծախսերի նորմաները սահմանվում են ըստ շինարարական առանձին կազմակերպությունների։ Պլանային կուտակման նորման միասնական է ու հավասար ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 6%-ին։ Տիպային նախագծերով կառուցվող մասսայական շինարարական օբյեկտների (բնակելի տներ, կուլտուր-կենցաղային նշանակության օբյեկտներ և այլն) համար կազմվում են նախահաշվային գնացուցակներ, որոնք բնույթով նման են արդյունաբերական արտադրանքի մեծածախ գներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 157