Jump to content

Նախագարշապարի ոսկրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագարշապարի ոսկրեր
Տեսակbone organ type? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասlong bone?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էոտնաթաթ
Կազմված էfirst metatarsal bone?, second metatarsal bone?, third metatarsal bone?, fourth metatarsal bone? և fifth metatarsal bone?
Անատոմիական տեղայնացումոտնաթաթ
Միանում էtarsal bones? և proximal phalanx of foot?
MeSHA02.835.232.043.300.492
Foundational Model of Anatomy71340
Terminologia Anatomica 98A02.5.17.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Metatarsus Վիքիպահեստում

Նախագարշապարի ոսկրեր կամ նախագարշապար, հինգ երկար խողովակավոր ոսկրերից բաղկացած խումբ ոտնաթաթի միջնամասում, որ գտնվում է գարշապարի (ձևավորում է կրունկն ու կոճը) և ֆալանգների (ոտքի մատների) միջև։ Նախագարշապարի ոսկրերը անվանում չունեն, համարակալվում են միջային (բութ մատի) կողմից՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ (հաճախ պատկերված հռոմեական թվերով)։ Նախագարշապարի ոսկրերը համանման են ձեռքի նախադաստակի ոսկրերին։ Մարդկանց մոտ նախագարշապարի ոսկրերի երկարությունը նվազման կարգով հետևյալն է՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և առաջին[3]։ Խոշոր եղջերավոր անասունների հետևի ոտքերի նախագարշապարը կազմված է երկու ոսկրից[4]։

Նախագարշապարի 5 ոսկրերը երկար խողովակավոր են, կազմված մարմնից, հիմքից (մոտակա հատվածը) և գլխիկից (հեռակա հատվածը)[5]։ Մարմինը պրիզմայաձև է, աստիճանաբար նեղանում է գարշապարից մինչև մատների ֆալանգները և կոր է երկայնական ուղղությամբ, ուստի ներքևում գոգավոր է, իսկ վերևում՝ փոքր-ինչ ուռուցիկ։ Հիմքը կամ հետևի հատվածը սեպաձև է, հոդավորվում է գարշապարի ոսկրերի հետ, իսկ կողքերից՝ հարակից նախագարշապարային ոսկրերի հետ։ Մեջքային և ներբանային մակերեսները կոպիտ են կապանների կպման համար։ Գլխիկը կամ առջևի հատվածը ուռուցիկ հոդային մակերես է, երկարավուն վերևից ներքև, ձգված դեպի ցած։ Կողքերը հարթ են, յուրաքանչյուր կողմի վրա կա թմբկություն՝ կապանների կպման համար։ Նրանց ներբանային մակերեսները ակոսավոր են առջևից հետ ուղղությամբ՝ ծալիչ մկանների ջլերի ամրացման համար։ Բացի այդ՝ երկու կողմից ունեն հոդային ելուստներ, որոնց և տերմինալ հոդամակերեսների միջև ընդհատումներ չկան[6]։

Ոսկրային աճն ապահովող թիթեղները տեղակայված են նախագարշապարային ոսկրերի հեռակա ծայրին, բացառությամբ առաջին նախագարշապարային ոսկրի, որում դրանք գտնվում են մոտակա ծայրին: Այնուամենայնիվ, բավականին հաճախ հանդիպում են լրացուցիչ աճի թիթեղներ հեռակա ծայրին նույնպես[7]։

Աջ ոտնաթաթի ոսկրերի մեջքային մակերեսը. Նախագարշապարը ցուցադրվում է դեղին գույնով:

Յուրաքանչյուր նախագարշապարային ոսկրի հիմքը հոդավորվում է մեկ կամ մի քանի գարշապարային ոսկերի հետ գարշապարնախագարշապարային հոդերով, իսկ գլխիկը՝ առաջին շարքի մատոսկրերի հետ՝ նախագարշապարամատոսկրային հոդերով։ Նրանց հիմքերը նաև հոդավորվում են մեկը մյուսի հետ՝ միջնախագարշապարային հոդերով։

  • Առաջին նախագարշապարային ոսկրը հոդավորվում է միջին և փոքր չափով նաև միջային սեպաձև ոսկրի հետ[8]։
  • Երկրորդը հոդավորվում է բոլոր 3 սեպաձև ոսկրերի հետ[8]։
  • Երրորդը հոդավորվում է կողմնային սեպաձև ոսկրի հետ[8]։
  • Չորրորդը՝ կողմնային սեպաձև և խորանարդաձև ոսկրերի հետ[8]։
  • Հինգերորդը՝ միայն խորանարդաձև ոսկրի հետ[8]։

Մկանների կպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մկանների ամրացման տեղերը (տեսքը վերևից)
Մկանների ամրացման տեղերը (տեսքը ներքևից)
Մկան Կպման տեղ[9]
Ոլոքային առաջային մկան Առաջին նախագարշապարային ոսկրի հիմք
Երրորդ նրբոլոքային մկան Հինգերորդ նախագարշապարային ոսկրի մեջքային մակերեսի հիմք
Նրբոլոքային երկար մկան Առաջին նախագարշապարային ոսկրի թմբկություն
Նրբոլոքային կարճ մկան Հինգերորդ նախագարշապարային ոսկրի թմբկություն
Բութ մատն առբերող մկանի հորիզոնական գլուխ Նախագարշապարի խորանիստ լայնական կապան
Մատների կարճ ծալիչ մկան Հինգերորդ նախագարշապարային ոսկրի հիմք
Ներբանային միջոսկրային մկաններ Երրորդ, չորրորդ և հինգերորդ նախագարշապարային ոսկրերի միջային հատվածներ
Թիկնային միջոսկրային մկաններ Առաջինից հինգերորդ նախագարշապարային ոսկրեր

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգերորդ նախագարշապարային ոսկրի հիմքի կոտրվածք

Նախագարշապարային ոսկրերի կոտրվածքները հաճախ են հանդիպում ֆուտբոլով զբաղվողների մոտ։ Վերջին դեպքերը կապված են ժամանակակից ֆուտբոլային մարզաակոշիկների հեշտացված դիզայնի հետ, որոնք ավելի քիչ են պաշտպանում ոտքը: 2010 թվականին որոշ ֆուտբոլիստներ սկսեցին փորձարկել նոր գուլպաներ, որոնք իրենց մեջ ներառում էին ռետինե և սիլիկոնե բարձիկներ՝ ոտնաթաթի վերին հատվածը պաշտպանելու համար[10]։ Ենթադրվում է, որ սթրեսային կոտրվածքները կազմում են սպորտային վնասվածքների 16%-ը, և առավել հաճախ վնասվում են հենց նախագարշապարի ոսկրերը: Այս կոտրվածքները երբեմն կոչվում են նաև «երթային» կոտրվածքներ՝ պայմանավորված երկար երթերից հետո զինվորականների՝ հաճախակի կոտրվածքներ ստանալով: Քայլելիս երկրորդ և երրորդ նախագարշապարի ոսկրերը անշարժ են, ուստի նրանք ամենահակվածն են վնասվածքներ ստանալու: Հինգերորդ նախագարշապարային ոսկրը կարող է կոտրվել, եթե շարժման ընթացքում ոտնաթաթը չափից ուժգին է վերհակվում[11]։

Վնասվածքներից խուսափելու համար կարելի է ձեռք բերել օրթոպեդիկ կոշիկներ, որոնց մեջ օգտագործվում են նախագարշապարային ոսկրերի պաշտպանիչներ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/64.html
  3. Bojsen-Møller, Finn; Simonsen, Erik B.; Tranum-Jensen, Jørgen (2001). Bevægeapparatets anatomi [Anatomy of the Locomotive Apparatus] (դանիերեն) (12th ed.). էջ 246. ISBN 978-87-628-0307-7.
  4. «Identification – cattle hock bone |».
  5. Platzer 2004, p. 220
  6. Gray's 1918, 6d. 2. The Metatarsus
  7. Mathis, SK; Frame, BA; Smith, CE (1989). «Distal first metatarsal epiphysis. A common pediatric variant». Journal of the American Podiatric Medical Association. 79 (8): 375–79. doi:10.7547/87507315-79-8-375. ISSN 8750-7315. PMID 2681682.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Platzer 2004, p. 218
  9. Bojsen-Møller, Finn; Simonsen, Erik B.; Tranum-Jensen, Jørgen (2001). Bevægeapparatets anatomi [Anatomy of the Locomotive Apparatus] (դանիերեն) (12th ed.). էջեր 364–67. ISBN 978-87-628-0307-7.
  10. Bill, Mills (11 December 2010). «Sock boffs may have cured metatarsal woes for Rooney and Co». www.mirrorfootball.co.uk. Վերցված է 12 December 2010-ին.
  11. Perron, Andrew D. (2005-11-23). «Metatarsal Stress Fracture». Վերցված է 2007-09-13-ին.