Նաժի Ժաբր
Նաժի Ժաբր | |
---|---|
Ծնվել է | փետրվար 9, 1940 |
Ծննդավայր | Սիրիա |
Մահացել է | մարտ 30, 2009 |
Մահվան վայր | Սիրիա, Դամասկոս |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Նաժի Ժաբր (փետրվար 9, 1940 -մարտ 30, 2009[1]), սիրիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մեծ եղբայրը՝ Մահմուդ Ժաբրը փոխանցել է նրան սերը արվեստի նկատմամբ։ Մասնակցել է տարբեր հեռուստատեսային և թատերական աշխատանքների[2] և մասնակցություն է ունեցել իր մեծ եղբոր աշխատանքներում՝ «Որսորդ և ինձ որսացին», «Կորած նկուղները», «Կողոպտումը» և այլն… Դորեյդ Լահհամի հետ մասնակցել է «Սահ Ալ-Նաում» սերիալում և հայտնի է դարձել Աբու Աանթար անունով։ 1972 թվականին միացել է սիրիայի արվեստագետների ասոցիացիային։ Մասնակցություն է ունեցել մոտավորապես 30 ֆիլմերում, 50 սերիալներում և տասնյակ թատերախաղերում։ Ընտանիքը ամբողջությամբ արվեստագետներ են՝ եղբայրներն են դերասաններ Մահմուդ Ժաբրը և Հայսամ Ժաբրը, նրա եղբոր կինը դերասանուհի Հայֆա Ուասեֆն է և արվեստագետներ Լայլա Ժաբրի և Մարահ Ժաբրի հորեղբայրն է[3]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է Դամասկոսում, 2009 թվականի մարտի 30-ին, քաղցկեղից[4]։
Գործերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոններից՝
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այսօր ավելի լավ է քան վաղը
Սերիալներում՝
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սահ Ալ-Նաում»
- Աբու Աանթարի օրագիրը
- Աղ և շաքար
- Իմ երկրի զավակները
- Խաղադրույքը
- Որտեղ է սխալը
- Պապիկիս տունը
Կինոթատրոնում՝
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեր Ստամբուլում
- Դանակը
- Ամենամեծ մրցանակը
- Քաղաքի աղվեսները
- Կանանց ոստիկանությունը
- Անապատի գեղեցկուհին
- Խնդիրներ սիրող