Նաբատիայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Նաբատիայի մարզ
արաբ․՝ محافظة النبطية‎‎‎‎
Gg nabatieh.jpg
Երկիր Լիբանան Լիբանան
Կարգավիճակ Մուհաֆազա
Մտնում է Լիբանան
Ներառում է 4 շրջաններ
Վարչկենտրոն Նաբատիա
Հիմնական լեզու արաբերեն
Բնակչություն (2007)
345 500 (5 տեղ)
Խտություն 326,56 ( 5 տեղ)
Տարածք 1 058 կմ² (4 տեղ)
Nabatiye in Lebanon.svg
Սահմանակցում է Հյուսիսային մարզ, Հարավային Լիբանան և Բեկաայի մարզ
ISO 3166-2 կոդ LB-NA
Կոորդինատներ: 33°22′ հս․ լ. 35°28′ ավ. ե. / 33.367° հս․. լ. 35.467° ավ. ե. / 33.367; 35.467

Նաբատիա կամ Էն-Նաբատիա (արաբ․՝ محافظة النبطية‎‎), Լիբանանի 5 Մուհաֆազաներից մեկը[1]։ Մուհաֆազայի վարչական կենտրոնը համարվում է Նաբատիա քաղաքը։ 2007 թվականի տվյալներով վարչական միավորի բնակչությունը կազմում է 345 500 մարդ։ Այդ ցուցանիշով այն Լիբանանի վարչական մարզերի մեջ գտնվում է 5-րդ տեղը։

Նաբատիայի մարզի բնակչության միջին խտությունը կազմում է 326,56 մարդ/կմ²։ Այս ցուցանիշով ևս այն գրավում է 5-րդ տեղը Լիբանանի մարզերի մեջ։ Տարածքով համարվում է Լիբանանի 4-րդ ամենամեծ Մուհաֆազան և այն գրավում է 1 058 կմ² տարածք։

Խայտաբղետ է Նաբատիայի մարզի կրոնական կազմը։ Վարչական միավորի բնակչության ճնշող մեջամասնությունը դավանում է Իսլամի Շիա ուղղությունը։ Շիա Իսլամի հետևորդները կազմում են մարզի բնակչության 80%-ը։ Մահուֆազայի բնակչության 9.7%-ը դավանում է Քրիստոնեություն, իսկ 7.1%-ը՝ Սուննի իսլամ։ Վարչական միավորում լայն տարածքում ունեն նաև աղանդավորական շարժումները, որոնցից ամենատարածվածը Դրուզների աղանդավորական շարժումն է։

Վարչական միավորում զարգացած է նաև զբոսաշրջությունը[2], իսկ Մահուֆազայի տարբեր շրջաններում կա նաև օդանավակայան[3]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահուֆազան ներառում է առանձին 4 շրջաններ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]