Յուրի Ռոդիչևի փողոց (Վոլգոդոնսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ռոդիչևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎոլգոդոնսկ
Անվանվել էՅուրի Ռոդիչև
Փոստային ինդեքս347399

Յուրի Ռոդիչևի փողոց (ռուս.՝ Улица Юрия Родичева), փողոց Ռուսաստանի Վոլգոդոնսկ քաղաքում։ Անվանվել է ռուս խորհրդային բանաստեղծ, սցենարիստ և ռեժիսոր Յուրի Պետրովիչ Ռոդիչևի (1922-2004) անունով։ Գտնվում է իրեն զուգահեռ Գենադի Կոտովի և Կերչենսկայա փողոցների միջև։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլգոդոնսկ քաղաքի Յուրի Ռոդիչևի փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Գենադի Կոտովի և Կերչենսկայա փողոցների միջև։

Յուրի Ռոդիչևի փողոցյի փոստային դասիչն է՝ 347399։

Անվանվել է ռուս խորհրդային բանաստեղծ, սցենարիստ և ռեժիսոր, մշակույթի վաստակավոր աշխատակից, Ռուսաստանի պրոֆեսիոնալ գրողների միության անդամ, ժուռնալիստների միության անդամ Յուրի Պետրովիչ Ռոդիչևի (1922-2004) անունով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է հրետանու գվարդիայի կապիտան։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երեք շքանշանով, Հայրենական պատերազմի շքանշանով, «Բեռլինի գրավման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» ու ևս 10 մեդալներով[1]։ 1979 թվականին տեղափոխվել է Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաք՝ մասնակցելու «Ատոմմաշ» գործարանի շինարարությանը։ Այստեղ սեփական սցենարներով նա նկարահանել է 23 ֆիլմ։ Ռոդիչևը ստեղծել է «Ատոմմաշ» հսկա գործարանի, Վոլգոդոնսկ քաղաքի և ատոմակայանի կառուցման կինոժամանակագրությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Юрий РОДИЧЕВ. Стихи».
  2. «Родичев Юрий Петрович, поэт, сценарист, режиссер». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]