Յուրի Ռոդիչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Ռոդիչև
Յուրի Ռոդիչև.jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1922(1922-10-15)
ԾննդավայրԼոդեյնոյե պոլե, Սանկտ Պետերբուրգի նահանգ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էհունիսի 7, 2004(2004-06-07) (81 տարեկանում)
Մասնագիտությունբանաստեղծ, սցենարիստ և ռեժիսոր
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Բեռլինի գրավման համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Յուրի Պետրովիչ Ռոդիչև (ռուս.՝ Юрий Петрович Родичев, հոկտեմբերի 15, 1922(1922-10-15), Լոդեյնոյե պոլե, Սանկտ Պետերբուրգի նահանգ, ՌԽՖՍՀ - հունիսի 7, 2004(2004-06-07)), ռուս խորհրդային բանաստեղծ, սցենարիստ և ռեժիսոր։ Մշակույթի վաստակավոր աշխատակից, Ռուսաստանի պրոֆեսիոնալ գրողների միության անդամ (2002 թվականից), ժուռնալիստների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Պետրովիչ Ռոդիչևը ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 15-ին, Լենինգրադի մարզի Լոդեյնոյե պոլե քաղաքում[1]։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է հրետանու գվարդիայի կապիտան։ Պարգևատրվել է Կարմիր աստղի երեք շքանշանով, Հայրենական պատերազմի շքանշանով, «Բեռլինի գրավման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» ու ևս 10 մեդալներով[2]։

1979 թվականին տեղափոխվել է Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաք՝ մասնակցելու «Ատոմմաշ» գործարանի շինարարությանը։ Այստեղ սեփական սցենարներով նա նկարահանել է 23 ֆիլմ[1]։

«Հաղթողներին չեն դատում» տեսաֆիլմի համար Ռոդիչևը պարգևատրվել է պատերազմի և աշխատանքի վետերանների համառուսաստանյան խորհրդի պատվո նշանով։ Ռոդիչևը ստեղծել է «Ատոմմաշ» հսկա գործարանի, Վոլգոդոնսկ քաղաքի և ատոմակայանի կառուցման կինոժամանակագրությունը[1]։

1990-ական թվականներին սկսել է հրապարակել իր բանաստեղծությունները։ «Լսիր, Ռուսաստան» առաջին բանաստեղծական ժողովածուն լույս է տեսել 1994 թվականին։ Յուրի Պետրովիչ Ռոդիչևը «Էություն», «Յարիլայի լույսերը», «Այնտեղ, ուր տանկերը ջղակծկվում էին վերքերից», «Ժամանակների գետը», «Ցանկասիրության գավաթ» բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ է։ 2004 թվականին լույս է տեսել Ռոդիչևի կյանքի օրոք վերջին ժողովածուն՝ «Հաճոյախոսությունները»[1]։

Վավերագրական ժապավենների ստեղծման համար Ռոդիչևին շնորհվել է «Մշակույթի վաստակավոր աշխատող» կոչում։ 2002 թվականից եղել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ գրողների միության անդամ[1], ժուռնալիստների միության անդամ[2]։

Յուրի Պետրովիչ Ռոդիչևը մահացել է 2004 թվականի հունիսի 7-ին[1]: Նրա հիշատակին անվանվել է Վոլգոդոնսկ քաղաքի փողոցներից մեկը[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Родичев Ю. Комплименты [Текст]: стихи. - Волгодонск, 2004. - 68с.
  • Родичев Ю. Огни Ярилы [Текст]: поэтическая эротика. - Волгодонск, 2001. 112с.
  • Родичев Ю. Суть [Текст]: [стихи]. - Волгодонск: "Гвоздь", 1997. – 99с.
  • Родичев Ю. Послушай, Русь [Текст]: стихи для взрослых / Ю. Родичев. - Волгодонск, 1994. – 215с.
  • Родичев Ю. Все началось с Яр Чалы [Текст] / Ю. Родичев // Веч. Волго­донск. - 2002. - 7 декабря. - С.12.
  • Родичев Ю.П. [Стихи о Великой Отеч. войне] [Текст] / Ю.П. Родичев // Донское ВЕЧЕ. - 2003. - № 5. - С.3.
  • Родичев Ю. Мы все выбираем сами [Текст]: [размышления о жизни]/ Ю. Ро­дичев // Волго-Дон. край. - 2002. - 16 мая. - С.7.
  • Родичев Ю. Стихи к Дню Победы [Текст]/ Ю. Родичев // Волго-Дон. край. - 2001. - 5 мая. - С.7.
  • Родичев Ю. Счастье тебе, мой город [Текст] / Ю. Родичев // Волго-Дон. край. - 2000. - 9авг. - С.7.
  • Родичев Ю. Я не боюсь войны... [Текст]: [воспоминания о Великой Отеч. войне]/ Ю. Родичев // Веч. Волгодонск. - 2000. - 6 мая.- С. 2.
  • Родичев Ю. Цветок дикого поля; Всерьез и навечно [Текст] / Ю. Родичев // Волго-Дон. край. - 2000. - 15 марта. - С.6.
  • Родичев Ю. Цветок дикого поля; На широте Парижа [Текст] / Ю. Родичев // Волго-Дон. край. - 2000. - 16 февр. - С.6.
  • Родичев Ю. Цветок дикого поля; Время катило волны племен... [Текст] / Ю. Родичев // Волго-Дон. край. - 2000. - 28 янв. - С.6.
  • Родичев Ю. [Стихи] [Текст] / Ю. Родичев // Лучи надежды: творчество волгодон. литераторов. - Ростов н/Д: журнал "Дон", 1998. - С. 4-17.
  • Родичев Ю. [Стихи] [Текст] / Ю. Родичев // Вечные звуки: повести, рассказы, стихи. - Ростов н/Д: изд-во "Литера-Д", 1996. - С. 330-362.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Родичев Юрий Петрович [Текст]: [некролог] // Веч. Волгодонск. - 2004. - 8 июня.
  • 7 июня скончался Юрий Петрович Родичев [Текст]: [некролог] // Волгодон. правда. - 2004. - 8 июня. - см. также Волго-Дон. край. - 2004. - 10 июня.
  • Егорова Н. Не просто Родиной гордиться, а помогать ей в труд­ный час [Текст]: [о ветеране Великой Отеч. войне, волгодон. поэте Ю.П. Родичеве] / Н. Егорова // Дон. правда. - 2004. - 7 мая.
  • Худоярова В. Юрий Родичев про это... [Текст]: [интервью с поэтом о кн. "Огни Ярилы"] / В. Худоярова // События. Волгодонск. - 2003. - 14 февр. - С.7.