Յուրի Կազարին
Յուրի Կազարին | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 12, 1937 (88 տարեկան) |
| Ծննդավայր | Ռյազան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | գրող և լրագրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Յուրի Իվանովի Կազարին (ռուս.՝ Юрий Иванович Казарин, փետրվարի 12, 1937, Ռյազան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս լրագրող, 1998-2000 թվականներին եղել է «Вечерняя Москва» թերթի գլխավոր խմբագիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականի փետրվարի 12-ին Ռյազանում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը, աշխատել է Սիբիրի էլեկտրակայանի շինարարության գործում, Ռյազանի գործարանում։
Իր առաջին գրառումը թերթում գրել է 1956 թվականին։ 1968 թվականից զբաղվել է պրոֆեսիոնալ լրագրությամբ։ 18 տարեկանում աշխատել է «Приокская правда» թերթում՝ պահակի պաշտոնից մինչև կուսակցական կյանքի և արդյունաբերության բաժինների վարիչ[1]։ 1986 թվականից աշխատել է «Вечерняя Москва» թերթի խմբագրությունում․ 1989 թվականից` ներքին քաղաքականության բաժնի կառավարիչ, 1990 թվականից` տեղակալ, 1993-1998 թվականներին` գլխավոր խմբագրի առաջին տեղակալ, 1998-2000 թվականներին` գլխավոր խմբագիր[2]։ 1998-2000 թվականներին եղել «Век» թերթի «Наш век» հավելվածի գլխավոր խմբագիրը, 2000-2005 թվականներին աշխատել է Հայրենական մեծ պատերազմի թանգարանի մամլո կենտրոնում։ Ներկայումս համագործակցում է թանգարանի կողմից հրատարակվող «Поклонная гора» լրագրի հետ։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рязанский станкостроительный. Очерк истории. Рязань, 2000:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Димитрий Соколов «Строка моя газетная в строю» — «Рязанские ведомости», 01.12.2012
- ↑ «Юрию Казарину — 80!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 14 (օգնություն)