Յուրի Գալյուտին-Յալզակ
Յուրի Գալյուտին-Յալզակ | |
---|---|
Ծնվել է | մայիս 1940 |
Ծննդավայր | Մորկինսկի շրջան, Մարիական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 2021 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Յոշկար Օլա, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, արձակագիր, բանաստեղծ, լրագրող և խմբագիր |
Լեզու | Մարիերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Q24930137? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն |
Պարգևներ |
Յուրի Իվանովիչ Գալյուտին-Յալզակ (ռուս.՝ Юрий Иванович Галютин-Ялзак, մայիս 1940, Մորկինսկի շրջան, Մարիական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2021, Յոշկար Օլա, Ռուսաստան), ռուս խորհրդային և մարիական գրող, արձակագիր, բանաստեղծ, լրագրող և խմբագիր։ 1990 թվականից ԽՍՀՄ գրողների միության և ԽՍՀՄ լրագրողների միության անդամ։ Մարիական գրահրատարակչության գլխավոր խմբագիր։ Մարի Էլ հանրապետության ժողովրդական գրող (2010)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Գալյուտին-Յալզակը ծնվել է 1940 թվականի մայիսի 1-ին, Մարիի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մորկինսկի շրջանի Նովայա գյուղում։ 1958-1960 թվականներին սովորել է Կրուպսկայայի անվան մարիական պետական մանկավարժական ինստիտուտում։ 1963 թվականից, խորհրդային բանակի շարքերում զինվորական ծառայություն անցնելուց հետո, սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Գորկու ոստիկանության դպրոցում, որից հետո աշխատել է որպես Մարիական ԻԽՍՀ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչության օպեր-լիազոր։ 1972 թվականին, ավարտելով Կրուպսկայայի անվան Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժինը, աշխատել է տարբեր տպագիր լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Марий коммуна» թերթում և «Пачемыш» գրական-գեղարվեստական ամսագրում։ Հետագայում աշխատել է Մարիական գրահրատարակչության խմբագիր և գլխավոր խմբագիր, «Մարի Էլ» թերթի գրականության բաժնի վարիչ և «Ончыко» գրական-գեղարվեստական ամսագրի գրական խմբագիր[1] և այդ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[2]։
1990 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության և ԽՍՀՄ լրագրողների միության անդամ։ Առաջին բանաստեղծական ստեղծագործությունները Գալյուտինը գրել է դպրոցական տարիներին, տպագրվել է շրջանային և հանրապետական մամուլում։ 1969 թվականին Գալյուտինը գրում է «Մի նախատիր» պոեզիայի առաջին ժողովածուն։ 1976 թվականին լույս է տեսել նրա «Փոստարարը Օլմասոլայից» արձակի ժողովածուն։
Հետագայում լույս են տեսել «Կարմիր թաշկինակը» (1979) բանաստեղծությունների ժողովածուն, «Երկիրը կերակրողը» (1981-1983) վեպը երկու գրքերով, «Կեչիներ» վիպակը (1986), «Գեորգի Պուշկին» (2008), «Մարիեստ» (2010) և «Կոկշագիի վալսը» (2015) վեպերը։ Գալյուտինի ստեղծագործությունները տպագրվել են «Пачемыш» և «Ончыко» գրական-գեղարվեստական ամսագրերի էջերում և «Մարի Էլ» թերթում, բոլոր հիմնական ստեղծագործությունները տպագրվել են Մարիական գրահրատարակչությունում[1]։
2010 թվականին Գալյուտինին շնորհվել է Մարի Էլ հանրապետության ժողովրդական բանաստեղծի պատվավոր կոչում[3]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Не упрекай: стихи / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 1969 г. — 48 с.
- На поле жизни: стихи / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 1973 г. — 80 с.
- Почтальонка Олмасолы : рассказы / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 1976 г. — 128 с.
- Алый платок : поэмы и стихи / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 1979 г. — 128 с.
- Земля-кормилица : Роман: в двух книгах / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство. 1981—1983
- Кн. 1. Земля-кормилица. 1981 г. — 176 с.
- Кн. 2. Щедрость сердца твоего. 1983 г. — 168 с.
- Березы: рассказы / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 1986 г. — 256 с.
- Георгий Пушкин: роман / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2008 г. — 310 с. — ISBN 978-5-7590-0991-7
- Мариэст : роман / Юрий Галютин. - Йошкар-Ола : В. Я. Очеевын, 2010 г. — 463 с. — ISBN 978-5-9902114-5-2
- Висеть на волоске : криминальный роман / Юрий Галютин, Валерий Мастаков. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2010 г. — 349 с. — ISBN 978-5-7590-1033-3
- Вальс Кокшаги: роман / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марий Эл Республиканская писательская организация, 2015 г. — 419 с. — ISBN 978-5-91716-383-3
- Белый баян : рассказы / Юрий Галютин. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2020 г. — 382 с. — ISBN 978-5-7590-1255-9[1][4]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարի Էլ հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2010)[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ա. Կաստրենի անվան գրական մրցանակի դափնեկիր (2005)[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Писатели Марий Эл: биобиблиографический справочник / X Международный конгр. финно-угорских писателей; сост. : А. А. Васинкин [и др.] ; библиографы : Н. И. Бушкова, Г. И. Байкова. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2008 г. — 751 с. — С.166–168 — ISBN 978-5-7590-0966-5
- Марийская биографическая энциклопедия / авт.-сост. Мочаев В. А.; науч. ред. Сануков К. Н. - Йошкар-Ола : Марийский биогр. центр, 2007 г. — 486 с. ISBN 5-87898-357-0
- Галютин-Ялзак Юрий Иванович // Кто есть кто в Марий Эл / Авт.-сост. В. А. Мочаев. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2002. — С. 124. — 2000 экз. — ISBN 5-87898-197-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Писатели Марий Эл: биобиблиографический справочник / X Международный конгр. финно-угорских писателей; сост. : А. А. Васинкин [и др.] ; библиографы : Н. И. Бушкова, Г. И. Байкова. - Йошкар-Ола : Марийское книжное издательство, 2008 г. — 751 с. — С.166-168 — ISBN 978-5-7590-0966-5
- ↑ «Редакция журнала «Ончыко»». Марийское книжное издательство. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «Чествование народного писателя» (ռուսերեն). Государственное Собрание Республики Марий Эл. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Галютин, Юрий Иванович» (ռուսերեն). РГБ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Юрий Галютин-Ялзак». МБУК «Моркинская ЦБС». Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- 1940 ծնունդներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 2021 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային լրագրողներ
- Ռուս արձակագիրներ