Յուրի Բաբայանց
Արտաքին տեսք
Յուրի Բաբայանց | |
---|---|
օգոստոսի 3, 1938 (86 տարեկան) - | |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Յուրի Արշամի Բաբայանց (օգոստոսի 3, 1938), խորհրդային բանակի հետախույզ, գեներալ-լեյտենանտ (1991)։
Խորհրդային բանակի գեներալ-մայոր (1981) Ավագ Բաբայանցի հորեղբոր որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի բարձրագույն հրետանային ճարտարագիտական ուսումնարանը, 1968 թվականին՝ Մոսկվայի ռազմադիվանագիտական ակադեմիան, 1990 թվականին՝ բարձրագույն ակադեմիական դասընթացները։ Եղել է տվյալների նախապատրաստման բաժանմունքի պետ, փորձարկող ճարտարագետ, ավագ փորձարկող ճարտարագետ, ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ վարչության պետի տեղակալ, պետ[1]։ Եղել է «Ռուսական հետախուզություն» հրատարակչական տան նախագահը։
Զորացրվել է 1996 թվականին։
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան (1978)
- Գեներալ-մայոր (1985, ապրիլի 29)
- Գեներալ-լեյտենանտ (1991, փետրվարի 7)
- ՌԴ անձնական արիության համար շքանշան (1993)
- Պատվո շքանշան (2000)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 521։ ISBN 978-9939-53-105-2
- Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). - Е., "Амарас", 2005, с.153-155
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.