Յուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուտ
Տեսակcross and circle game?
 Yut Վիքիպահեստում

Յուտ (կորեերեն՝ 윷놀이), կորեական ավանդական խաղ, որը խաղում են լուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրվանից մինչև լիալուսին, որի ժամանակ նետում են չորս յուտ փայտիկները և ըստ արդյունքի՝ ձիուկի միջոցով մրցում են հաղթանակի համար։ Խաղալու համար փայտից պատրաստում են յուտ և մի քանի մարդ բաժանվում են մրցակիցների։

Սա Կորեայի ավանդական խաղերից է, երբ չորս խմբերը լիալուսնի նման փայտիկները նետում ու տեղաշարժում են մալը։ Հանջայով անվանում են նաև «չոկսա» կամ «չոկսահի (擲柶戱)»: Յուտ խաղը բախկացած է

  1. երկուսից ավելի մասնակիցներից,
  2. յուտից,
  3. յուտ խաղադաշտից,
  4. Ջանգջագ փայտիկներ
    մեկից ավելի մալերից (խաղաքարեր, որոնք շարժվում են յուտ խաղադաշտի վրա)։

Խաղի մեթոդը հետևյալն է. Յուտ խաղադաշտի յուրաքանչյուր կողմում պետք է դնել չորս մալ առանձին-առանձին, հերթով նետել յուտերը, և այն կողմը, որ բոլոր չորս էտապները անցնի առաջինը, հաղթում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտի ծագման մասին գիտնական Սոնգհո Ի Իգը ասել է, որ այն «Կորյոյի սովորույթ» է, Յուկդանգ Չվե Նամ Սոնը այն անվանել է «Չոսոնի ժողովրդական ավանդույթ», Դանջե Սին Չե Հոն համարել է, որ այն ծագում է Բույոյից (Կորեայի հին հանրապետություն), ու դրա հետ կապված ասել է, որ Բույոյի Սաչուլդոյի ավանդույթը արտացոլվում է յուտում։ Այսինքն չոգան, որ նշանակում է խոզ, արտացոլվում է «դոյում», գուգան, որ նշանակում է շուն՝ «գեում», ուգան, որ նշանակում է կով՝ «յուտում», մագան, որ նշանակում է ձի՝ «մոյում», իսկ գոլը մնացել է չբացահայտված[1]։

Եթե նայենք 5 գայերին (մագա,ուգա,յանգա,քուգա,չոգա), որոնք եղել են Քոչոսոնի քաղաքական համակարգերը, ներառված է նաև յանգը (ոչխարը)։ Ասում են՝ հանջայում յանգը (ոչխարը) սերում է սունոմիից (արու ոչխար), և քանի որ մեծ ոչխարին կոչում են «գալ», երևում է, որ այստեղի գոլը հենց դրանից է սերում։ «Խոզ, շուն, ոչխար, կով, ձի» այն կենդանիներն են, որոնց, ըստ էության, մարմնի չափսերն ու քայլքի չափսն էլ է կապ ունի խաղում միավորների հետ։ Բույոյի պաշտոնական անունը նույնպես գալիս է անասունների անունից, և վեց անասունների մեջ մտնում են նաև «ոչխարը» և «ուղտը»։

Խաղի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ փայտիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ փայտիկները յուրաքանչյուր մասնակցի կողմից նետվող առարկաներ են։ Օգտագործվում են մի կողմը կիսալուսնի տեսք ունեցող չորս փայտիկներ, ինչպես նաև լոբու հատիկի կեսը։ Ներկայումս որպես Յուտ խաղի առարկա սովորաբար օգտագործում են փայտե փայտիկները, իսկ լոբու հատիկները գրեթե չեն վաճառվում։ Փայտիկի, ինչպես նաև հատիկի կլոր կողմը կոչում են «դընգ» (նաև ետ), իսկ հարթ հատվածը «փե» ( նաև դիմաց)։ Դընգի դուրս գալու արդյունքում խաղացողին ասում են` առաջ անցավ, իսկ եթե փեն է դուրս գալիս, խաղացողը դուրս է մնում։

Յուտը ունի երկու տարատեսակ՝ փայտիկներով Յուտը, որը կոչում են նաև «ջանգջագ Յուտ(փայտե Յուտ)», և շագանակի նման փոքր «փամ Յուտ»։ Սակայն ներկայումս մարդիկ գնում և խաղում են խանութներում վաճառվող տարբերակները։ Ջանգջագ յուտի չորս փայտիկները, որոնք հարկավոր է բարձր նետել, ունեն 15-20 սանտիմետր երկարություն, 3-5 սանտիմետր շառավիղ, իսկ շագանակի պես փոքր չորս փամ Յուտերը մի փոքր նման են գնդակների, որոնք պետք է նախ խառնել, հետո նոր նետել։

Յուտ խաղադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ փայտիկները նետելուց հետո ըստ ստացված արդյունքի՝ յուտ խաղադաշտի վրա դրված մալը շարժում են կետերով։ Յուտ խաղադաշտի վրա երևում է այդ կետերով կառուցված ճանապարհը։ Հին ժայռապատկերներում և ձեռագրերում հայտնված բոլոր յուտ տախտակները կլոր են՝ առանց բացառության, ինչից կարելի է ենթադրել, որ այն իր մեջ կրում է նախնիների այն գաղափարը, որ երկինքը կլոր է ( ենթադրվում է, որ քառակուսի տեսքը ստացվել է սերնդեսերունդ փոխանցվելու ընթացքում)։

Յուտ խաղադաշտի մեջտեղի հատվածը մեծամասամբ կոչում են Հյուսիսային աստղ, իսկ մնացած 28 կետերը Արևելքի 28 երկրները խորհրդանշող թիվն են, ինչպես նաև կոչվում են Մեծ Արջ (Երկրին հետևող յոթ աստղերի դիրքերի փոփոխություն) համաստեղություն, որը պտտվում է Հյուսիսային աստղի շուրջը (Մեծ արջը և Կասիոպեան կանգնած են միմյանց դեմ, որտեղ կենտրոնացած է Հյուսիսային աստղը, և որոշ ժայռապատկերներում հայտնաբերվել է Յուտ խաղադաշտ, որը նկարված է եղել Կասիոպեային համաչափ Մեծ Արջ համաստեղության տեղում[2]): Ինչպես նաև ասում են, որ այն նման է չինացի գեներալ Սյան Յույի զորքերի դասավորությանը, որոնք Հան դինաստիայի սկզբնական ժամանակաշրջանում՝ Յու Բանգի հետ վերջին որոշիչ ճակատամարտին հարվածեցին վերջինիս[3]։ Իսկ եթե բացատրենք Յուտի քառակուսի խաղադաշտը, ապա այն ունի հինգ կանգառներ և դրանց ներսում խաչվող երկու անկյունագից, իսկ մեկնարկային կետը քառակուսու գագաթներից մեկն է։

Մալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալըայն առարկան է, որը ցույց է տալիս մասնակցի գտնվելու տեղը Յուտ խաղադաշտի վրա։ Հիմանականում յուրաքանչյուր կողմին տրվում է չորսական մալ։ Ավանդաբար որպես մալ օգտագործել են կլոր կամ անկյունավոր կտորներ՝ պատրաստված փայտից, ինչպես նաև փոքր քարեր և այլն, սակայն մեր օրերում օգտագործում են այնպիսի առարկաներ, որոնք կգտնվեն խաղացողի կամ թիմի ձեռքի տակ (կոպեկ,տամայաքար և այլն)։ Ըստ նետված յուտերի արդյունքի՝ մալը շարժվում է մալի ճանապարհով։ Առաջին քայլը սկսվում է «դոյից», և մեկ շրջան կատարելուց հետո վերադառնում են «չամմոգի», որը խաղի նպատակն է։ Այնուամենայնիվ, կարևորը այն է, որ մալը անցնի չամմոգին, այլ ոչ թե կանգնի այնտեղ։ Եթե հակառակորդի մալը կանգ առնի չամմոգիում, կարող եք հենց չամմոգիում բռնել նրան։

Յուտ փայտիկներով գուշակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնգուգսեգիի համաձայն՝ եղել է խաղ, որի ժամանակ դեկտեմբերի վերջին օրը կամ էլ նոր տարվա առաջին օրը նետել են յուտերը և դուրս եկած փե-ի համաձայն գուշակել են լավն ու վատը[4]։ Չնայած Յուտի հնարավոր համակցություններն են դո, գե, գոլ, յուտ, մո-ն, բայց յուտ-ն ու մո-ն նույն կերպ են հաշվում[5]։ Ըստ այդմ՝ ի հայտ է գալիս ընդհանուր 64 գուշակություն, և ըստ յուրաքանչյուր դեպքի՝ մեկնություն են որոշել վարքի այն կետերի մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել, կամ էլ այդ տարվա ճակատագրի մասին[5]։

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մասնակիցները մի քանիսն են, կարելի է բաժանվել թմերի և խաղալ։ Մասնակիցը նետում է յուտը և ըստ և հաշվի և մալ ճանապարհի կանոնների՝ մալը դնում են Յուտ խաղադաշտի վրա։ Այդ ժամանակ մալը օգտագործելու մի քանի ձև կա, և մասնակիցը դրանցից ընտրում է ամենաարդյունավետը։ Այն մասնակիցը կամ մասնակիցները, որոնց բոլոր մալերը աաջինն են վերադառնում ելման կետ, դառնում են հաղթող։

Յուտ սեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ սեմ են կոչում այն, երբ Յուտ փայտիկնեի հարթ հատվածը շրջվում է վերև (փե)։ Դեպի վերև շրջված փե-ի քանակի համաձայն՝ քայլերը բաժանվում են հինգից վեց տեսակի, ինչպես որ ցուցադրված է աղյուսակում։

Անվանում Վիճակ Բացատրություն
դո 1 փե 3 դընգ Մալը մեկ քայլ է առաջ գալիս։
գո 2 փե 2 դընգ Մալը երկու քայլ է առաջ գալիս։
գոլ 3 փե 1 դընգ Մալը երեք քայլ է առաջ գալիս։
յուտ 4 փե Մալը առաջ է գալիս չորս քայլ, և հնարավորություն կա նորից նետելու։
մո 4 դընգ Մալը առաջ է գալիս հինգ քայլ, և հնարավորություն կա նորից նետելու։
X նշանով 1 դընգ Եթե դուրս է գալիս մեկ դընգ, որի վրա կա X նշանը, մալը 1 քայլ հետ է գնում։
Նագ Եթե ձողիկներից մեկը կամ մի քանիսը դուրս են գալիս գորգից, հերթը անցնում է։

Մալի ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուտ խաղի չորս հնարավոր ուղղությունները

Յուտ խաղադաշտի վրա կա չորս հնարավոր ճանապարհ, որով մալը կարող է քայլել։

Մարդկանց յուննորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնները նույնն են, ինչ սովորական Յուննորի կանոնները, բայց տարբերվում է նրանով, որ մարդը խաղում է յուտի կամ ձիու դերը։

Յուտ և հավանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունորի խաղալիս եթե հարփ հատվածի՝ վերև շրջվելու հավանականությունը 50% է, ապա դո, գե, գոլ, յուտ, մոյի դուրս գալու հավանականությունը կլնի հետևյալ կերպ.

  • դո։ 1/4
  • գե։ 3/8
  • գոլ։ 1/4
  • յուտ։ 1/16
  • մո։ 1/16

Այնուամենայնիվ, քանի որ յուտն ինքնին կիսաշրջան չէ, յուրաքանչյուրի դուրս գալու հավանականությունը չի համապատասխանում դրան. այսինքն հարթ հատվածի դեպի վերև շրջվելու հավանականությանը համաձայն՝ դո, գե, գոլ, յուտ, մոյի դուրս գալու հավանականությունը փոփոխվում է։

Դո, գե, գոլ, յուտ, մո հավանականության փոփոխությունը՝ ըստ Յուտերի հարթ հատվածի դուրս գալու հավանականության փոփոխության[6]։
윷 평면 출현 확률 դո գե գոլ յուտ մո
52% 23.00314% 37.3801% 26.99674% 7.311616% 5.308416%
54% 21.02458% 37.02154% 28.97338% 8.503056% 4.477456%
56% 19.08122% 36.42778% 30.90842% 9.834496% 3.748096%
58% 17.18842% 35.60458% 32.77882% 11.3165% 3.111696%
60% 15.36% 34.56% 34.56% 12.96% 2.56%

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «장장식. "윷놀이". 한국민속예술사전. 2021년 2월 21일에 확인함».
  2. KBS1설특집다큐 '윷의 비밀' (2006/01/29)
  3. 한양세시기
  4. «윷을 던져 나오는 괘로 미래를 점치는 『윷점책』,소장품 이야기 - 국립한글박물관 한박웃음 2021년 2월 제90호». www.hangeul.go.kr. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  5. 5,0 5,1 «윷점(─占)». encykorea.aks.ac.kr (կորեերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  6. [조대현 (2015). “출발순서에 따른 윷말의 코스 경유 확률”. 《응용통계연구》 (한국통계학회) 28 (3): 444. doi:10.5351/KJAS.2015.28.3.443 조대현 (2015). “출발순서에 따른 윷말의 코스 경유 확률”. 《응용통계연구》 (한국통계학회) 28 (3): 444. doi:10.5351/KJAS.2015.28.3.443]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուտ» հոդվածին։