Jump to content

Յուլիա Մագեռլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Մագեռլ
Քաղաքացիությունը  Ավստրիա[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 2003(2003-05-02)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Voitsberg, Շտիրիա, Ավստրիա
Դիրք պաշտպան

Յուլիա Մագեռլ (գերմաներեն՝ Julia Magerl․ մայիսի 2, 2003(2003-05-02)[1], Voitsberg, Շտիրիա, Ավստրիա[2][3]), ավստրիացի ֆուտբոլիստուհի, պաշտպան։ 2022 թվականից հանդես է գալիս Ավստրիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Մագեռլը իր մարզական կարիերան սկսել է հինգ տարեկան հասակում Վոյցբերգի ASK Voitsberg ֆուտբոլային ակումբի մանկական խմբում։ Մինչև տասներկու տարեկանը խաղացել է ASK Voitsberg-ի խառը թիմերում, որից հետո տեղափոխվել է Գրաց։ 15 տարեկանից հանդես է եկել ավստրիական Գրաց քաղաքի Շտուրմ թիմի մարտական կազմում, դարձել դրա կարևորագույն խաղացողներից մեկը[4]։ Միևնույն ժամանակ սովորել է Սանկտ Պյոլտենում գործող կանանց ֆուտբոլի ակադեմիայում, որն ավարտել է 2022 թվականին։ 2023/24 մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել RB Leipzig- ի հետ՝ Միքելա Կրոատտոյի և Կատյա Վիներռոյթերի հետ միասին։

2023 թվականի աշնանը Յուլիան մրցանակի է առաջադրվել Շտիրիա երկրամասի տարվա երիտասարդ մարզիկ անվանակարգում։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագեռլը խաղացել է Ավստրիայի մինչև 17 և մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականներում։ Մեծահասակների հավաքական առաջին անգամ հրավիրվել է 2021 թվականի նոյեմբերին, սակայն հիվանդության պատճառով չի կարողացել մեկնել Անգլիա և իր նորամուտը Ավստրիայի կանանց ազգային հավաքականում նշել է 2022 թվականի փետրվարի 20-ին Մարբելայում Ռումինիայի ընտրանու դեմ հաղթական, ընկերական խաղում, որն ավարտվեց 6-1 հաշվով, և որտեղ նա խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
  3. «Magerl: "Dieses Spiel ist für uns eine Belohnung"». kicker.de.
  4. «Julia Magerl kommt beim SK Sturm niemand vorbei». kleinezeitung.at.
  5. «Julia Magere - Kicker article».