Յորիկ Ռավե
Յորիկ Ռավե ֆր.՝ Yoric Ravet | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 12, 1989[1][2][3] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Échirolles | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յորիկ Ռավե (ֆր.՝ Yoric Ravet, սեպտեմբերի 12, 1989[1][2][3], Échirolles), ֆրանսիացի ֆուտբոլիստ, գերմանական «Ֆրայբուրգ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռավեն «Գրենոբլ» ակումբի սան է, որի կազմում խաղացել է 2007-2011 թվականներին։ 2008 թվականի օգոստոսի 9-ին «Սոշո» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 2010 թվականի փետրվարի 27-ին «Նանսի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Գրենոբլ» ակումբի կազմում[5]։ «Գրենոբլ» ակումբում անցակցրած 2 մրցաշրջաններում չի եղել թիմի հիմնական խաղացող, այլ փոխարինման է դուրս եկել միայն խաղի վերջում։ Միայն 2010-11 թվականների խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբը հայտնվել է Ֆրանսիայի ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնում, սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում։ 2011 թվականի հունվարի 30-ին 600 հազար եվրոյով տեղափոխվել է «Սենտ-Էտիեն ֆուտբոլային ակումբ»։ Սակայն Յորիկը չի կարողացել ամրապնդվել թիմի հիմնական կազմում` 2 խաղաշրջանի ընթացքում խաղալով միայն 66 րոպե։ Հաջորդ մրցաշրջանին վարձավճարով տեղափոխվել է «Անժե» ֆուտբոլային ակումբ[6]։ «Անժեի» կազմում Երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 29 խաղի` խփելով ընդամենը 3 գնդակ։
2013 թվականի հուլիսի 29-ին ազատ գործակալի իրավունքով տեղափոխվել է շվեցարական «Լոզաննա» ակումբ` կնքելով 2 տարվա պայմանագիր[7]։ Նույն թվականի սեպտեմբերի 22-ին «Ցյուրիխ» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Շվեցարիայի առաջնությունում։ 2014 թվականի փետրվարի 9-ին «Սիոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Լոզաննա» ակումբում[8]։
2014 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է «Գրասսհոփեր», որի կազմում իր նորամուտն է նշել Եվրոգավաթում։ 2014 թվականի հուլիսի 30-ին Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման խաղի ժամանակ ֆրանսական «Լիլ» ակումբի դեմ խաղում իր նորամուտն է նշել եվրոգավաթում[9]։ «Գրասսհոփեր» ակումբում խաղալով 53 խաղ` խփել է 16 գնդակ։ 2016 թվականի հունվարի 14-ին տեղափոխվել է «Յանգ Բոյզ» ֆուտբոլային ակումբ։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Միջերկրածովյան խաղերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Sochaux vs. Grenoble Foot 38 1 - 2» (անգլերեն)։ soccerway.com։ 2008-08-09
- ↑ «Nancy vs. Grenoble Foot 38 0 - 2» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-02-27
- ↑ Alexandre Chochois (հունիսի 15, 2012)։ «Angers: Ravet (Saint-Etienne) débarque en prêt»։ foot-national.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին։ Վերցված է հունիսի 16, 2012
- ↑ «Transfert au FC Lausanne-Sport» (ֆրանսերեն)։ FC Lausanne-Sport։ հուլիսի 29, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-30-ին։ Վերցված է հոկտեմբերի 7, 2013
- ↑ «Sion vs. Lausanne Sport 1 - 2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-09
- ↑ «Grasshopper vs. Lille 0 - 2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|