Յոն Պոպեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոն Պոպեսկու
Ծնվել էմարտի 6, 1920(1920-03-06) (104 տարեկան)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագետ և հայագետ

Պոպեսկու Յոն Ապոստոլ Ապոստոլի (Popescu) (մարտի 6, 1920, գյուղ Ակուեն, Ռումինիա), ռումինացի բանագետ, բանաստեղծ, գրականագետ, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Կլուժի համալսարանի բանասիրության և փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես ուսուցիչ աշխատել է Ռումինիայի մի շարք դպրոցներում, Գեռլայի մանկավարժական և «Պետրու մայոր» լիցեյներում (1940-1963), դասախոսել է (1963-1976) Տրգու Մուրեշի ինստիտոիտի բանասիրական ֆակուլտետում։

Հրատարակվել են Պոպեսկուի «Տրանսիլվանական նոր գրականությունը» (1945), «Ցոն Պոպ Ռետեգանուլ․ կյանքը և գործը» (1965) ուսումնասիրությունները և, «Սերեր» (1968), «Սրինգ մի գեղեցկուհու համար» (1971), «խոսք Մարկո Պոլոյին» (1974), «Անցնում եմ մարդկանց միջով» (1978) բանաստեղծությունների ժողովածուները։ 1967 թվականին լույս է տեսել Պոպեսկուի «Տրանսիլվանիայի հայկական հեքիաթները» (2 լրց․ հրտ․, «Սոխակների գեղեցկուհին․ Տրանսիլվանիայի հայկական հեքիաթներ», 1974), որ նա գրառել է Բրաշով, Օրադեա, Սիբիու, Գեռլա, Բիստրիցա և այլ քաղաքներում ապրող հունգարահայերից։ «Նիկուլայի ապակյա սրբապատկերների արվեստը» (1969), «Ուսումնասիրություններ բանահյուսության և ժողովրդական Յոն Պոպեսկու Վ․ Ի․ Պոպկով վեստի վերաբերյալ» (1970) և այլ գործերում Պոպեսկուն հանգամանորեն ներկայացրել է հունգարահայ բանահյուսությունը, արվեստը, ցույց է տվել, որ հայկական հեքիաթները, որոնցում գիտակցվում է դրանց հայկականությունը, այժմ էլ տարածված են ռումինների մեջ։ Պոպեսկու հայագիտական հոդվածներով անդրադարձել է Տրանսիլվանիայում հայերի բերած նպաստին, հայ-ռումինական գրական կապերին («1719 թվականի ռումինա-հայկական մի փաստաթուղթ», 1960), զբաղվել հայ ձեռագրագիտությամբ («1346 թվականի գրված մի ավետարանի շուրջը», 1959)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։