Յոնջալղի բնակատեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոնջալղի միջնաբերդը և բնակատեղին (հանույթ 50 և 51)։ Զամդոյի բերդից 1-2 կիլոմետր դեպի Հարավ - արևելք ընկած է մի գոգավոր լայնատարած հարթություն՝ Յոնջալղ անունով (Առվույտի դաշտ)։ Այդ դաշտն ունի ավելի քան 500 հեկտար մակերես՝ շրջան բարձրադիր բլրաշարքերով որոնք փարթամ արոտավայրեր են։ Դաշտի կյուսիս-արևելյան մասում կա ցածրանիստ քառանկյունի համարյա հարթ գագաթով մի բլուր՝ կես հեկտարից պակաս մակերեսով՜ Բարձունքի վրա կառուցված է միջնաբերդ՝ շրջապատված անընդմեջ բնակարաններով։ Միջնաբերդի ներսում երևում են կացարանների ավերակների հետքեր, իսկ կենտրոնում նկատելի է քառակուսի աշտարակի հիմք։ Հավանոդեն այս միջնաբերդը ունեցել է երկու, գուցե և երեք շինարարական շրջան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հնագիտական Հուշարձանները գրքից
  • Հեղինակ Գ.Հ. Միքայելյան