Յոթ զինվորիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոթ զինվորիկներ
ռուս.՝ Семеро солдатиков
Երկիր ԽՍՀՄ
Ժանրընտանեկան ֆիլմ
Թվական1982 և 1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդուարդ Բոչարով[1]
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև
ԴերակատարներՅուրի Յակովլև, Իրինա Շմելյովա, Վալենտինա Անանինա, Սոֆյա Պավլովա, Gennady Frolov? և Aleksandr Vorobyov?
ՕպերատորՎյաչեսլավ Շումսկի
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն71 րոպե

«Յոթ զինվորիկներ» (ռուս.՝ «Семеро солдатиков»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Էդուարդ Բոչարովը 1982 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում[2][3]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1983 թվականի սեպտեմբերի 5-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնամյա Օլեժկայի հետ, որին բոլորը կոչում էին Օլյա, ոչ ոք չէր ուզում ընկերություն անել։ Ձանձրույթից նա նամակ է գրում թերթին՝ խնդրելով իրեն ուղարկել անագե զինվորիկներին։ Եվ շուտով բոլորի համար անսպասելիորեն Պետուշկի գյուղում հայտնվում են յոթ զինվոր։ Բայց զինվորները խաղալիք չեն, որոնց մասին երազում էր տղան, այլ իրական։ Նրանք տղային օգնում են հասկանալ, թե արդյոք նա մեղավոր է, որ տղաները նրա հետ չեն ընկերություն անում, ինչպես նաև փորձել ինքն իրեն և հասկանալ, որ իր մեջ կա քաջություն, հնարամտություն և ազնվություն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսեյ Կուզմիշչև – Օլեժկա Կոմարով
  • Վերա Պանասենկովա – Զինա «Պանտերա»
  • Վոլոդյա Պոչեպաև – Ֆոմա «Գորչիչնիկ»
  • Գենադի Չիխաչյով – սերժանտ Կիրակի
  • Վիտալի Ուսանով – Երկուշաբթի
  • Վիկտոր Ժիգանով – Երեքշաբթի
  • Ալեքսանդր Վորոբյով – Չորեքշաբթի
  • Ալեքսանդր Պոստնիկով — Հինգշաբթի
  • Իգոր Ստեպանով – Ուրբաթ
  • Գենադի Ֆրոլով – Շաբաթ
  • Տատյանա Չերնոպյատովա (Միկրիկովա) – Ռաիսա, Օլեգի մայրը
  • Սոֆյա Պավլովա – տատ
  • Վալենտինա Անանինա – հորաքույր Ֆրոսյա
  • Նիկոլայ Մուրավյով – գնդապետ Նոսով
  • Իրինա Շմելյովա – Իրինա Նոսովա
  • Էդուարդ Բոչարով – հորեղբայր Սեմյոն, կոլտնտեսության հովիվ
  • Լիլիա Զախարովա – խմբագրության աշխատակից
  • Ալեքսեյ Կոլոսով – էպիզոդ
  • Զոյա Տոլբուզինա – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Էդուարդ Բոչարով
  • Սցենարիստ՝ Յուրի Յակովլև
  • Օպերատոր՝ Վյաչեսլավ Շումսկի
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Կարամիշև
  • Նկարիչներ՝ Իգոր Բախմատև, Սեմյոն Վելեդնիցկի
  • Ռեժիսոր՝ Ռոզալինա Գոլովաշչենկո
  • Հագուստների նկարիչ՝ Վ. Սկոպինովա
  • Գրիմի նկարիչ՝ Տ. Կոլոսովա
  • Հնչյունային օպերատոր՝ Ստանիսլավ Գուրին
  • Երգերի հեղինակ՝ Միխայիլ Լվովսկի
  • Մոնտաժող՝ Ս. Ֆրոլենկո
  • Խմբագիր՝ Վ. Պոգոժևա
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Բորիս Կարամիշև
  • Տնօրեն՝ Գեորգի Ֆեդյանին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը երկրորդ մրցանակն է ստացել Լենինգրադում 1983 թվականի XVI համամիութենական կինոփառատոնում մանկական ֆիլմերի կատեգորիայում։
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1985) – Յուրի Յակովլևին «Յոթ զինվորիկներ» ֆիլմի սցենարի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]