Յոզեֆ Պրիբիլինեց
Յոզեֆ Պրիբիլինեց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1960[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Kopernica, Žiar nad Hronom District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թեթևատլետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Չեխոսլովակիայի Դաշնային ժողովի անդամ |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Յոզեֆ Պրիբիլինեց (սլովակերեն՝ ˈjɔzɛf ˈprɪbɪlɪɲɛts) հուլիսի 6, 1960[1][2][3], Kopernica, Žiar nad Hronom District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), սլովակ թեթևաթլետ, հիմնականում մասնակցել է մարզական քայլքի մրցումների։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզեֆ Պրիբիլինեցը ծնվել է սլովակյան Կրեմնիցա քաղաքում։ Տաղանդավոր մարզիկի ունակությունները դրսևորել է դեռ պատանի տարիքից. 1979 թվականին մասնակցելով Եվրոպայի թեթև աթլետիկայի պատանեկան առաջնությանը՝ գրավել է առաջին տեղը և արժանացել իր առաջին ոսկե մեդալին[4]։ Մարզական կարիերայի ընթացքում գերազանցապես ներկայացրել է նախկին Չեխոսլովակիան։ Այդ երկրի հավաքական թիմի կազմում նա մասնակցել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում 1988 թվականին անցկացված ամառային օլիմպիական խաղերին և տղամարդկանց 20 կիլոմետր մարզական քայլքի մրցումներում նվաճել է ոսկե մեդալ[5]։
Օլիմպիական ոսկուն հետագայում ավելացրել է 1983 և 1987 թվականներին անցկացված աշխարհի առաջնություններում նվաճած երկու արծաթե և Եվրոպայի առաջնությունների մեկական ոսկե ու արծաթե մեդալները։ Բացի այդ, մասնակցելով ծածկի տակ՝ մարզադահլիճներում անցկացված թեթևաթլետիկական մրցումների՝ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 1987 թվականի առաջնությունում՝ 3000 մետր վազքատարածությունում, իսկ հաջորդ տարի՝ 5000 մետր վազքատարածությունում։ Չորս անգամ մասնակցել է մարզական քայլքի աշխարհի գավաթի խաղարկությանը /IAAF World Race Walking Cup/ և այդ ասպարեզում լավագույն արդյունքի հասել 1983 թվականին՝ հաղթող ճանաչվելով 20 կիլոմետր տարածությունում ծավալված թեժ մրցապայքարում և հայրենի երկրի համար նվաճելով առաջին ոսկե մեդալը այդ մրցումներում։
20 կիլոմետր մարզական քայլքի մրցումներում Յոզեֆ Պրիբիլինեցի ցույց տված լավագույն արդյունքը 1983 թվականի սեպտեմբերի 24-ին արձանագրված 1:19:30 ժամանակն է, որը երկար տարիներ պահպանվել է որպես համաշխարհային ռեկորդ։ Պրիբիլինեցն այդպիսով հիմք է դրել այդ մրցատարածությունում չեխոսլովակ թեթևաթլետների՝ Վացլավ Բալշանի և Յոզեֆ Դոլեժալի հետագա ռեկորդային մրցելույթներին[6]։
Մարզական կարիերան ավարտելուց առաջ՝ 1993 թվականին Յոզեֆ Պրիբիլինեցը արդեն անկախություն ստացած հայրենի Սլովակիան ներկայացրել է աշխարհի թեթև աթլետիկայի առաջնությունում և 20 կիլոմետր մարզական քայլքի մրցումներում զբաղեցրել 17-րդ տեղը[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sports-Reference.com
- ↑ 2,0 2,1 https://www.olympic.cz/sportovec/1488--jozef-pribilinec — Czech Olympic Committee.
- ↑ 3,0 3,1 World Athletics Database
- ↑ European Junior Championships 1979 Archived 2013-10-15 at the Wayback Machine.. World Junior Athletics History. Retrieved on 2015-02-01.
- ↑ Jozef Pribilinec Archived 2020-04-17 at the Wayback Machine.. Sports Reference. Retrieved on 2015-02-01.
- ↑ Butler Mark, ed. (2011)։ 13th IAAF World Championships In Athletics: IAAF Statistics Handbook. Daegu 2011. (pdf)։ Monako: IAAF Media & Public Relations Department։ էջ 615։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 1, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2011
- ↑ Jozef Pribilinec. IAAF. Retrieved on 2015-02-01.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Йозеф Прибилинец – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
|