Յիգիսոո դաստակերտ
Տեսակ | manor? |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Keila parish? |
![]() | |
![]() | |
Յիգիսոո դաստակերտ (էստ․՝ Jõgisoo mõis, գերմ.՝ Joeggis), ասպետական դաստակերտ, նախկին ազնվականական կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստակերտը հիմնադրվել է XVII դարի առաջին կեսին։ Դաստակերտի առաջին սեփականատերը եղել է Հեյնրիխ ֆոն Կնորրինգը (Heinrich von Knorring)[1]։ 18-րդ դարում Յիգիսոո դաստակերտը պատկանել է ֆոն Դոուգլասներին (von Douglas), ֆոն Մոհրենշիլդներին (von Mohrenschildt) և ֆոն Բրաշներին (von Brasch)[1]։
1912 թվականին Յիգիսոո դաստակերտը գնել է Միհկել Պաուլբերգին, որը ծագումով եղել է էստոնացի[1]։
Յիգիսոո դաստակերտը գտնվում էր Կեյլա գետի միջին հոսանքում՝ նրա աջ ափին։ Դաստակերտը բավական համեստ շինություն էր։ Գլխավոր մասնաշենքն ամենայն հավանականությամբ եղել է փայտե կառույց։
Գլխավոր մասնաշենքի կողքին եղել են մի քանի օժանդակ շինություններ։ Գետի մոտ գտնվել են ջրաղացն ու ամբարտակը, որ նաև ծառայել է որպես կամուրջ Կեյլա գետի վրա։
Ներկայումս Յիգիսոո դաստակերտի գլխավոր մասնաշենքը ոչնչացված է։ Պահպանվել են միայն օժանդակ մի քանի շինություններ։ Յիգիսոո կալվածքի նախկին տարածքն այժմ զբաղեցնում են արդյունաբերական տարբեր կազմակերպություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Jõgisoo mõis». Portaal "Eesti mõisad".
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Särg, Alo. Harjumaa mõisad. Tallinn: Argo, 2006. Lk 41.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jõgisoo mõis
- Jõgisoo mõis (Keila khk), Kinnistute register Eesti Rahvusarhiivis