Յիգասոո դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յիգասոո դաստակերտ (էստ․՝ Jõgisoo mõis, գերմ.՝ Joeggis), կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտը հիմնադրվել է XVII դարի առաջին կեսին։ Դաստակերտի առաջին սեփականատերն էր Հեյնրիխ ֆոն Կնորրինգը (Heinrich von Knorring)։ 18-րդ դարում Յիգասոո դաստակերտը պատկանում էր ֆոն Դոուգլասներին (von Douglas), ֆոն Մոհրենշիլդներին (von Mohrenschildt) և ֆոն Բրաշներին (von Brasch).

1912 թ. Յիգասոո դաստակերտը գնել է Միհկել Պաուլբերգը։

Յիգասոո դաստակերտը գտնվում էր Կեյլա գետի միջին հոսանքում՝ նրա աջ ափին։ Դաստակերտը բավական համեստ շինություն էր։ Գլխավոր մասնաշենքն ամենայն հավանականությամբ փայտե կառույց էր։

Գլխավոր մասնաշենքի կողքին կային մի քանի օժանդակ շինություններ։ Գետի մոտ էին գտնվում ջրաղացն ու ամբարտակը, որ նաև ծառայում էր որպես կամուրջ Կեյլա գետի վրա։

Ներկայումս Յիգասոո դաստակերտի գլխավոր մասնաշենքը ոչնչացված է։ Պահպանվել են միայն օժանդակ մի քանի շինություններ։ Յիգասոո կալվածքի նախկին տարածքն այժմ զբաղեցնում են արդյունաբերական տարբեր կազմակերպություններ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]