Յա. Պ. Բակլանովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Բակլանովի հուշարձան
Յակով Բակլանովի հուշարձանը Նովոչերկասկում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1875
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆովոչերկասկ
Շինության ձևԲրոնզե, գրանիտե հուշարձան
Ներկա վիճակՄԺՕ № 6101098000
 Baklanov monument, Novocherkassk Վիքիպահեստում

Յակով Բակլանովի հուշարձան (ռուս.՝ Памятник Я. П. Бакланову), հուշարձան Նովոչերկասկում։ Տեղադրվել է գեներալ, Կովկասյան պատերազմի մասնակից Յակով Բակլանովի հիշատակին։ Ճարտարապետ և քանդակագործ Ն. Վ. Նաբոկովի ստեղծած հուշարձանն ի սկզբանե տեղադրվել է Սանկտ Պետերբուրգում, Սմոլնի մենաստանի Վոսկրեսենսկոե գերեզմանատանը՝ Յակով Պետրովիչի գերեզմանին, կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ Սակայն 1909 թվականին, երբ նշվում էր Յակով Պետրովիչի 100-ամյակը, որոշվեց նրա մասունքները վերաթաղել Դոնի մայրաքաղաքում։ 1911 թվականին վերահուղարկավորման աճյունի հետ Նովոչերկասկի Երմակի հրապարակ տեղափոխեցին հուշարձանը։ Այն գտնվում է Նովոչերկասկի Համբարձման տաճարի հարավային կողմում[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1911 թվականի հոկտեմբերի 5-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակով Բակլանովի հուշարձան, 2013 թվական

1873 թվականին, Յակով Բակլանովի մահվանից հետո, ատաման Միխայիլ Չերտկովի խնդրագրով ստորագրահավաք է սկսվել՝ հուշարձանի համար միջոցներ հավաքելու համար։ 1875 թվականի սկզբին ստորագրություններով հավաքվել էր 2314 ռուբլի 2 կոպեկ ընդհանուր գումար։ Ռազմական ատաման Նիկոլայ Կրասնոկուտսկին նախագծի մշակման համար առանձնացրել է երկու սպաների։ Ն. Նաբոկովի ստեղծած Բակլանովի հուշարձանի նախագիծը ցուցադրվել է Նովոչերկասկի Պալատական ժողովի դահլիճում հրապարակային դիտման համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն իրենից ներկայացնում է գրանիտե ժայռ, որի վերևի հատվածում խոնարհված մարտական դրոշն է մակագրությամբ. «Чаю воскресения мёртвых и жизни будущего века. Аминь» և կազակական յափնջին, որի տակից երևում է գեներալի սուրը։ Մոնումենտալ կառուցվածքը պսակում է բրոնզե փափախը, իսկ պատվանդանի կողմերում փորագրված են այն վայրերի անունները, որտեղ Բակլանովը փայլուն հաղթանակներ է տվել։ Ճակատային կողմում փարգրված է բրոնզե մեդալիոն մակագրությամբ.«Դոնի զորքերի գեներալ-լեյտենանտ Յակով Պետրովիչ Բակլանով, ծնվել է 1809 թվականին, մահացել՝ 1873 թ.»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник Якову Петровичу Бакланову» (ռուսերեն). Novocherkassk.net. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.