Յարոսլավլի պատանի հանդիսատեսի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Յարոսլավլի պատանի հանդիսատեսի թատրոն
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՅարոսլավլ, Ազատության փողոց (Յարոսլավլ) և Q4365834?
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 22, 1984
Կոորդինատներ: 57°37′27.999984099992″ հս․ լ. 39°52′32.000016100008″ ավ. ե. / 57.62444444002777288° հս․. լ. 39.87555556002777735° ավ. ե. / 57.62444444002777288; 39.87555556002777735
Կայքyartuz.ru

Յարոսլավլի պատանի հանդիսատեսի թատրոն (ռուս.՝ Ярославский театр юного зрителя), պատանի հանդիսատեսի թատրոն Յարոսլավլում, Յարոսլավլի մարզի պետական մշակութային կազմակերպություն։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատության փողոցում պոստմոդերնիզմ ոճով մանկական թատերական համալիրը կառուցվել է 1974-1983 թվականներին՝ 1969 թվականի կազմված նախագծով։ Շինության ընդհանուր ծավալը 75000 մ³ է, ընդհանուր մակերեսը՝ 15000 մ²։ Միավորում է երկու թատրոններ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն՝ 750 և 100 տեղով, և Յարոսլավլի պետական տիկնիկային թատրոն՝ 300 տեղով։

Ճարտարապետներն են եղել Վ․ Շուլրիխտերը, Տ․ Ցելիշևան և Մ․ Ռյաբովան, կոնստրուկտորները՝ Ի․ Բրուկը և Ի․ Կոլչուկը։ Կառուցմանը մասնակցել են Յարոսլավլի քանդակագործներ և նկարիչներ Ա․ Մոլոդցովը (կոմպոզիցիաներ տիկնիկային թատրոնի նախասրահի համար), Ի․ Տրեյվուսը, Յու․ Զոլոտովը («Լել» քանդակը նահասրահի ինտերիերի համար), Ելենա Պասխինան և Ի․ Բրանդուկովը (շենքի ճակատի համար քանդակներ), խեցեգործներ Ա․ Եգորովը, Ա․ Մոնախովը։

Շինությունը համարվում է հրապարակի կոմպոզիցիոն կենտրոնը, որը կազմակերպված է նրա շուրջ «Յարոսլավքաղնախագիծ» ինստիտուտի ծրագրով և ստացել է Երիտասարդության հրապարակ անվանումը։

Թատրոնի շենքը 2010 թվականին
Թատրոնի շենքը 2010 թվականին


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավլի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը բացվել է 1984 թվականի փետրվարի 22-ին «Հավերժ ողջերը» ներկայացմամբ, որ բեմադրվել է ըստ Վիկտոր Ռոզովի պիեսի[1], ով թատրոնի բացման հետ անմիջական կապ ուներ: 1980-ական թվականներին թատրոնն անվանվել է «Երիտասարդության հրապարակի թատրոն»[2]: Վերջին քառորդ դարում կայացել են 139 պրեմիերաներ։ Երեխաների և պատանիների թատրոնների համար անցկացվող ռուսական և միջազգային կինոփառատոնների մշտական մասնակից է։ Մոսկվայի ռուս-թուրքական ժամանակակից դրամատուրգիայի և թատրոնի փառատոնի մրցանակի դափնեկիր է (2000)։ Վեց անգամ արժանացել է Ֆ․ Վոլկովի անվան մարզային թատերական մրցանակի։ Թատրոնը ղեկավարել են ռեժիսորներ Սերգեյ Ռոզովը, Ստանիսլավ Տայուշևը, Ալեքսանդր Կուզինը։

Ներկայում թատրոնի խաղացանկում ընդգրկված են ներկայացումներ երեխաների, պատանիների և մեծահասակների համար։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարություն

  • Նատալյա Նիկոլաևնա Պրոկինա՝ տնօրեն
  • Գալինա Միխայլովնա Պրոխորովա՝ թատերախմբի ղեկավար
  • Յակով Լազարևիչ Կազյանսկի՝ երաժշտական բաժնի ղեկավար

Ժողովրդական արտիստներ

  • Վիտալի Լվովիչ Ստուժև

Վաստակավոր արտիստներ

  • Վիկտոր Իվանովիչ Գրիգորյուկ
  • Յուրի Իվանովիչ Իվանով
  • Եվգենյա Վլադիմիրովնա Զասուխինա[3]
  • Իրինա Ստեփանովնա Կապրալովա
  • Յուրի Արկադևիչ Կլիպ
  • Ալլա Կոնստանտինովնա Կորմակովա
  • Օլեգ Ալեքսանդրովիչ Չելնոկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]