Jump to content

Յաշ (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշ
Ծնվել էհունվարի 8, 1986(1986-01-08) (38 տարեկան)
ԾննդավայրՄայսուր, Կառնատակա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Radhika Pandit?
Պարգևներ և մրցանակներ
nimmayash.in

Յաշ (անգլ.՝ Yash, հունվարի 8, 1986(1986-01-08), Մայսուր, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ դերասան, որը նկարահանվում է կաննադական լեզվով ֆիլմերում։ Նա Filmfare Awards South մրցանակի եռակի դափնեկիր է[1][2][3]։

Յաշն իր գործունեությունը սկսել է 2000-ականներին՝ հանդես գալով մի քանի հեռուստասերիալներում։ Նրա դեբյուտը եղել է 2007 թվականին՝ Ջամբադա Հուդուգիի հետ։ 2008 թվականին նա շահել է Filmfare մրցանակը՝ «Մոգգին Մանասու» ռոմանտիկ դրամայում ունեցած իր դերի համար՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգով։ Յաշի համար այդ ֆիլմը բեկումնային է եղել։ Նույն թվականին նա առաջին գլխավոր դերակատարմամբ նկարահանվել է «Ռոքի» ֆիլմում, որը սակայն վատ է ընդունվել քննադատների կողմից և ձախողվել է տոմսարկղերում։ Դրան հաջորդել են մի շարք ռոմանտիկ ֆիլմեր, որոնք կոմերցիոն հաջողություն են գրանցել։ 2012 թվականին նա շահել է իր առաջին Filmfare մրցանակը՝ դրամայի լավագույն դերասան անվանակարգում։

Յաշը դարձել է կաննադական դրամատուրգիայի առաջատար դերասաններից մեկը՝ նկարահանվելով ուսանողական «Գուգլի» (2013) ֆիլմում, «Ռաջա Հուլի» (2013) կատակերգական դրամայում, «Գաջակեսարի» (2014) ֆանտաստիկ մարտաֆիլմում, «Պարոն և տիկին Ռամաչարի» (2014) ռոմանտիկ կատակերգությունում, «Գլուխգործոց» (2015) և «Սանտու շիտակ» (2015) մարտաֆիլմերում (2016)։

«Պարոն և տիկին Ռամաչարի» ֆիլմը Կաննադի ամենաեկամտաբեր ֆիլմերից է եղել և Յաշին բերել է իր առաջին Filmfare մրցանակը՝ լավագույն դերասան անվանակարգում։ 2018 թվականին «Կ.Գ.Ֆ.: Գլուխ 2» (K.G.F: Chapter 1) մարտաֆիլմը դարձել է Կաննադայի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը և օգնել է Յաշին հասնել համազգային ճանաչման Հնդկաստանում և շահել իր երկրորդ Filmfare մրցանակը լավագույն դերասան անվանակարգում։ 2022 թվականին նկարահանվել է ֆիլմի երկրորդ մասում՝ «Կ. Գ. Ֆ.: Գլուխ 2» (K.G.F: Chapter 2), որը նույնպես արժանացել է գովասանքի և չորրորդ տեղն է զբաղեցրել հնդկական ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում։

Յաշը աջակցել է տարբեր սոցիալական և բարեգործական նախագծերի Յաշո Մարգա (Yasho Marga) հիմնադրամի միջոցով։ Նա ամուսնացած է դերասանուհի Ռադիկա Պանդիտի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաշը ծնվել է 1986 թվականի հունվարի 8-ին՝ Կառնատակա նահանգի Բուվանահալի գյուղում, որը գտնվում է Հասան քաղաքի մոտ[4][5]։ Նրան երկու անուն են տվել՝ Նավին (հիմնական անուն) և Յաշվանտ[6]։ Յաշվանտ անունը ընտրվել է մայրական հարազատների կողմից, քանի որ նրանք հավատում էին, որ աստղագուշակորեն նրա ծննդյան ժամանակը պահանջել է անուն, որը կսկսվեր այդ տառով[7]։ Երեխաներին աստվածության էպիտետ տալու հինդուական ավանդույթի համաձայն՝ Յաշը նկարագրվել է որպես Նանջունդեշվարա («թույն խմող աստված», որը վերաբերել է Շիվային)[7][8]։ Նախքան իր դերասանական գործունեությունը սկսելը, արդյունաբերության այլ ներկայացուցիչներ նրան խորհուրդ են տվել բեմական անուն վերցնել[9]։ Ցանկանալով առանձնանալ մի անունով, որը եզակի կլիներ Կարնատակա նահանգում, նա կրճատել է Յաշվանտ անունը Յաշի[10]։

Յաշի հայրը՝ Արուն Կումար Գուդան, Կարնատակա նահանգի պետական ճանապարհատրանսպորտային կորպորացիայի, իսկ ավելի ուշ՝ Բանգալորի Մետրոպոլիտեն տրանսպորտային կորպորացիայի վարորդն է եղել։ Նրա մայրը՝ Պուշպան, տնային տնտեսուհի է[11][12]։  Նա ունի կրտսեր քույր՝ Նանդինին, որը ամուսնացած է համակարգչային ինժեների հետ[12]։  Յաշը երիտասարդ տարիքից ձգտել է դերասան դառնալ և ակտիվորեն մասնակցել է Մայսուրի իր դպրոցի թատերական և պարային մրցույթներին[11]։

Երբ նա փոքր է եղել, նրա ընտանիքը սննդի խանութ է ունեցել, որտեղ նա պարբերաբար օգնել է իր ծնողներին[13]։ Յաշը 10-րդ դասարանն ավարտելուց հետո ցանկացել է թողնել դպրոցը և ամբողջովին նվիրվել դերասանությանը, բայց ծնողների պահանջով ստիպված է եղել ավարտել նաև ավագ դպրոցը[11]։ Դպրոցական տարիներին նա սովորել է Մահաջանայի կրթական ընկերությունում[14]։  Նրա ծնողներն ի սկզբանե հավանություն չեն տվել նրա դերասանական հավակնություններին, և հայրը ցանկացել է, որ նա դառնա պետական ծառայող[13]։

2003 թվականին նրանք այնուամենայնիվ թույլ են տվել, որ Յաշը 16 տարեկան հասակում տեղափոխվի Բանգալոր՝ ֆիլմի վրա աշխատելու որպես ռեժիսորի օգնական, բայց ասել են, որ նրան թույլ չեն տա հետ գնալ Բանգալոր, եթե վերադառնա այնտեղից[11]։ Նախագիծը չեղարկվել է նկարահանումներից ընդամենը երկու օր անց, բայց Յաշը որոշել է մնալ Բանգալորում։ Նա նշել է, որ այն ժամանակ ունեցել է ընդամենը 300 ռուփի (2023 թվականի տվյալներով դա համարժեք է 14 ԱՄՆ դոլարի)[13]։  Յաշը միացել է «Բենակի դրամատիկական թատերախմբին», որը ստեղծվել է դրամատուրգ Բ.Վ. Կարանտի կողմից[15]։  Նա աշխատել է կուլիսներում որպես բանվոր՝ վճարվելով օրական 50 ռուփի[11]։

Ի վերջո Յաշը դարձել է երկրորդ պլանի դերասան, իսկ 2004 թվականին հանդես է եկել մի պիեսի գլխավոր հերոսի՝ Բալարամայի դերում[11]։ Դեռևս թատրոնում աշխատելիս՝ նա ստացել է արվեստի բակալավրի աստիճան Բանգալորի քոլեջում, որտեղ ընտրովի առարկաների թվում են եղել հոգեբանությունն ու լրագրությունը։ Նույն թվականին նա հեռուստատեսությամբ իր դեբյուտն է կատարել «Ութարայան» հեռուստասերիալով։

2005 թվականին նրան առաջարկել են խաղալ «Նանդա Գոկուլա» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է Ռադիկա Պանդիտի հետ[11]։  Այնուհետև նա նկարահանվել է մի քանի այլ հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ Սիթարամի «Անձրևի աղեղ»-ը (Male Billu) և «Փրեիտի Իլադա Մելե»-ն (Preeti Illada Mele)[11][12]։ Այն պահից, երբ Յաշն ապահովել է իր կայուն եկամուտը, ծնողները տեղափոխվել են նրա մոտ՝ Բանգալոր։ Այդ ընթացքում նրան առաջարկել են դերեր յոթ ֆիլմերում, բայց յուրաքանչյուր ֆիլմի համար սցենար տրամադրելու նրա համառ պահանջը դիտվել է որպես «նորեկի ամբարտավանություն» և հաճախ մերժվել է[11]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտ և առաջընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաշը Մումբայում՝ ֆոտոսեսիայի ժամանակ, 2012 թ․

2007 թվականին տեղի է ունեցել Յաշի դեբյուտը՝ Պրիյա Հասանի «Հպարտ աղջիկ» (Jambada Hudugi) ֆիլմում երկրորդական դերակատարմամբ[16]։ 2008 թվականին նա խաղացել է իր խաղընկեր Նանդ Գոկուլայի հետ՝ «Բողբոջների միտք» (Moggina Manasu) պատանեկան դրամայում՝ մարմնավորելով նրա կերպարի՝ Ռադիկա Պանդիտի սիրելիին։ Այդ ֆիլմի ռեժիսորը Շաշանկն է եղել։ Ֆիլմում ներկայացվել է քոլեջում ընկերացած չորս աղջիկների սիրային կյանքը։ Նա այդ դերում ընտրվել է վերջին րոպեին՝ այն բանից հետո, երբ դերի սկզբնական թեկնածուն կոտրել է ոտքը և վեց ամսով հանգիստ է վերցրել։

Այնուհետև Շաշանկը պատահաբար տեսել է Յաշին «Փրեիտի Իլադա Մելե»-ի դրվագում և տպավորված է եղել նրա կատարմամբ։ Rediff.com կայքը, չնայած սցենարին, հաջողված է համարել ֆիլմը և նշել Յաշի տպավորիչ կատարման մասին արական սեռի դերասանական կազմի մեջ։ Այս դերը նրան բերել է Filmfare մրցանակ ՝ Կաննադայում 56-րդ Filmfare Awards South մրցանակաբաշխության ժամանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Ֆիլմը համարվել է Յաշի բեկումնային նախագիծը։

Այնուհետև, 2008 թվականին Յաշը նկարահանվել է «Ռոքի» (Rocky) ռոմանտիկ ֆիլմում` Բիանկա Դեսայի հետ՝ մարմնավորելով քոլեջի ուսանողի, որը բարդ հարաբերություններ է ունեցել ծնողների հետ[17]։  «Ռոքի»-ն թե՛ քննադատական, թե՛ կոմերցիոն առումով ձախողում է եղել։

2009 թվականի իր երկու թողարկումներից առաջինում՝ ռեժիսոր Սումանա Քիթուրի «Կալլարա Սանթե» (Kallara Santhe) մարտաֆիլմում, նա մարմնավորել է Սոմային՝ ասպիրանտի, որը հետագայում դարձել է ավտորիկշայի վարորդ, ում կյանքի իրադարձությունները ստիպել են մտածել ինքնասպանության մասին[18][19]։  Ֆիլմը գովազդելու համար նա տեղական Բանգալորի մրցույթի հաղթողներին փոխադրել է ավտորիկշայով, ինչը գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը[19]։

The New Indian Express թերթում մի քննադատ նշել է, որ չնայած այս ֆիլմը անդրադարձել է այնպիսի ժամանակակից խնդիրների, ինչպիսիք են՝ արտամուսնական կապերը, կոռուպցիան և ընտանեվարությունը քաղաքական գործիչների շրջանում, ռեժիսորը չի կարողացել դրանք լավ ներկայացնել[18]։ Երկրորդ թողարկումը՝ Պրակաշի «Առողջացի՛ր» (Gokula) ընտանեկան դրաման, ներկայացրել է մի դերասանական անսամբլ, որի կազմում են եղել Վիջայա Ռագավենդրան և Պուջա Գանդին։

The Times Of India թերթից մի քննադատ գրել է, որ ֆիլմը նախատեսված է եղել միայն նրանց համար, ովքեր սիրել են սենտիմենտալ պատմություններ մայրերի և որդիների կապի մասին։ Քննդատը, այնուամենայնիվ, բարձր է գնահատել բոլոր գլխավոր դերերը՝ ներառյալ Յաշի դերը[20]։

2010 թվականին Յաշը Բհամայի հետ նկարահանվել է «Մոդալասալա» (Modalasala) ռոմանտիկ կատակերգությունում։  Daily News and Analysis-ի քննադատ Սունայանա Սուրեշը գրել է, որ ֆիլմն ունեցել է զվարճալի պահեր բայց երբեմն նաև սենտիմենտալ տեսարանների գերդոզավորում։ Նա նաև ընդգծել է Յաշի վարպետությունը որպես պարողի՝ անվանելով նրան լավագույններից մեկը Սանդալվուդում։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունեցել՝ դառնալով Յաշի առաջին սոլո տոմսարկղային հիթը[21]։

2011 թվականին եղել է նրա հաջորդ թողարկումը՝ «Կապիտալը» (Rajadhani) քրեական մարտաֆիլմը։ Այս մարտաֆիլմը մի խումբ ընկերների մասին է, ովքեր սպանություն են կատարել հանուն փողի և թաքնվել են ոստիկանից, որին մարմնավորել է Պրակաշ Ռաջը[22]։  Ֆիլմը չի արդարացրել ո՛չ քննադատական, ո՛չ կոմերցիոն սպասելիքները։ Քննադատ Ինդիրա Լակշմինարայան Շրութին Rediff.com կայքում նշել է, որ ֆիլմի խոստումնալից գաղափարները կորել են սպառողականության մեջ։ Այնուամենայնիվ, նա Յաշին համարել է դերասանական կազմի լավագույն կատարողը[20][22]։ Նույն թվականին Յաշը հայտնվել է «Օրացույց» (Kirataka) ֆիլմում՝ թամիլերեն ռոմանտիկ «Կալավանի» կատակերգության կրկնօրինակում՝ մարմնավորելով կամակոր ուսանողի, որը սիրահարվել է իր դասընկերուհուն, որին մարմնավորել է Օվիան[23]։  Այդ ֆիլմը կաննադալեզու արտադրության 3000-րդ ֆիլմն է եղել[24]։

Քննադատ Լակշմինարայանան բարձր է գնահատել ֆիլմը և գրել է, որ Յաշը, անկասկած, Կաննադայի արդյունաբերության լավագույն դերասաններից է։ Նա նշել է, որ ֆիլմը Յաշին հնարավորություն է տվել ցուցադրել իր պարային շարժումները և միևնույն ժամանակ բացահայտել իր դերասանական տաղանդը[23]։ Երկրի ներսում 30 միլիոն ռուփի եկամուտ ունենալով՝ «Օրացույց»-ը դարձել է 2011 թվականի Կաննադայի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը[25]։

2012 թվականին Յաշը թողարկել է երեք ֆիլմ։ «Հաջողակը» (Lucky) ռոմանտիկ կատակերգությունում նա մարմնավորել է Լաքիին ՝ նպատակասլաց կոմերցիոն տնօրենին, որը անճանաչելիորեն կերպարանափոխվել է և փոխել իր անունը Վիկքի։ Վիկքին փորձել է սիրաշահել ռադիոհաղորդավար Գաուրիին (մարմնավորել է Ռամիան), բայց պարզել է, որ վերջինս սիրել է Լաքիին[26]։

Սրիկանտ Սրինիվասան Rediff.com կայքում գրել է, որ Յաշին հաջողվել է լավ ներկայացնել թե՛ Վիկքիի, թե՛ Լաքիի կերպարները[27]։ Ի հակադրություն, Indo-Asian News Service-ի քննադատը գրել է, որ կերպարը կանխատեսելի է եղել, անհամապատասխան և անտրամաբանական։ Այնուամենայնիվ, նրան դուր է եկել Յաշի պարը[26]։

Ռեժիսոր Պրիտամ Գուբիի «Սիրելի» (Jaanu) ֆիլմը հյուրանոցի սեփականատիրոջ մասին է, որը պետք է հաղթահարեր ընտանիքի ճնշումը՝ սիրելիի հետ վերամիավորվելու համար[28]։

Indo-Asian News Service լրատվական ծառայության քննադատը հայտարարել է, որ ֆիլմը լավն է մեկանգամյա դիտման համար և բարձր է գնահատել Յաշի մասնակցությամբ կռիվների դրվագները[28]։ Ե՛վ «Հաջողակ»-ը, և՛ «Սիրելի»-ն բավականին հաջող են եղել կոմերցիոն առումով[29][30]։

2012 թվականին նա նկարահանվել է նաև Յոգրաջա Բհաթի ռոմանտիկ կատակերգական դրամայում, որի գլխավոր դերակատարներից է եղել Ռադիկա Պանդիտը։ Daily News and Analysis-ի քննադատ Ինդիրա Լակշմինարայան Շրութին գրել է, որ Ռադիկան ու Յաշը գեղեցիկ էկրանային զույգ են եղել և նշել է, որ նրանք աշխուժացրել են էկրանը իրենց հանգիստ կատարումներով[31]։ Դա 2012 թվականի Կաննադայի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկն է եղել[30]։

Հետագա տարիներ (2013-2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Յաշն առաջին անգամ էկրանին է հայտնվել կաննադա-թամիլերեն «Չանդրա» (Chandra) երկլեզու ֆիլմով՝ էպիզոդիկ դեր կատարելով «Ռաաջա-Ռաաջա» երգում։ Այնուհետև նա նկարահանվել է ռեժիսոր Պավան Վադեյարի «Գուգլի» (Googly) ուսանողական ֆիլմում ՝ մարմնավորելով ուսանող Շարատին։

Շարանտին հանդիպել է Սվատիի հետ (մարմնավորել է Քրիթի Հարբանդան), բայց բաժանվել է նրանից այն բանից հետո, երբ համոզվել է, որ վերջինս դավաճանել է իրեն։ Տարիներ անց նա դարձել է հաջողակ գործարար և կրկին հանդիպել նրան[32]։

Նպատակ ունենալով հեռանալ գյուղակենտրոն դերերից, ինչպես «Կիրատակայում» և «Դրամայում», Յաշը «Գուգլի»-ն ընկալել է որպես իրեն վերաիմաստավորելու միջոց և ընտրել այլ սանրվածք՝ «երիտասարդ և հմայիչ» տեսք ունենալու համար։ Ֆիլմը լավ արդյունքներ է գրանցել և դարձել 2013 թվականի Կաննադայի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը։ The Times Of India-ն նշել է, որ «Գուգլի»-ի հաջողությունը նպաստել է Յաշի հայտնիության աճին և նրան դրել է արդյունաբերության առաջատար աստղերից մեկը դառնալու ճանապարհին[33]։

Թերթի համար գրող մի քննադատ բարձր է գնահատել Յաշի դերասանական խաղը, հատկապես սենտիմենտալ դրվագներում։ «Գուգլի»-ին հաջորդել է կերպարակենտրոն ֆիլմերի մի շարք, որոնց հիմնական առավելությունը Յաշի ներկայությունն է եղել էկրանին՝ նրան դարձնելով «զանգվածային հերոս»։ 2013 թվականի նրա վերջին թողարկումը Գուրու Դեշպանդեի «Հուլի թագավոր» (Raja Huli) կատակերգական դրաման է եղել՝ թամիլերեն ֆիլմի կրկնօրինակը, որը կոմերցիոն առումով հաջող է եղել։ Bangalore Mirror-ի քննադատ Շյամ Պրասադը ֆիլմն անվանել է «զվարճանքի և դրամայի կատարյալ համադրություն» և նշել, որ չնայած հերոսին փառաբանող վերնագրին, ֆիլմը արկածային մարտաֆիլմ չի եղել։

2014 թվականին Յաշը նկարահանվել է ռեժիսոր Կրիշնայի «Գաջակեսարի» (Gajakesari) ֆիլմում, որը կոմերցիոն առումով հաջողության է դարձել կինովարձույթում։ Sify-ի քննադատը գրել է, որ ֆիլմն ունի «կոկիկ ուրվագծված պատմություն և լավ կատարված սցենար՝ հիասքանչ տեսողական էֆեկտներով» և գնահատել է Յաշի կատարումը՝ ենթադրելով, որ «ոչ ոք չէր կարող դա անել նրանից լավ»[34]։

2014 թվականի դեկտեմբերի 25-ին թողարկվել է նրա հաջորդ ֆիլմը՝ «Պարոն և տիկին Ռամաչարի»-ն (Mr. and Mrs. Ramachari), որտեղ եղել է գլխավոր դերակատարներից մեկը և խաղացել Ռադիկա Պանդիտի հետ։ Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ և հավաքել է մոտ 50 միլիոն ռուփի՝ դառնալով Կաննադի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը[35][36][37]։

2015 թվականին նա նկարահանվել է «Գլուխգործոց» (Masterpiece) ֆիլմում, որը կոմերցիոն հիթ է դարձել տոմսարկղերում[38]։  The Hindu-ի քննադատ Արչանա Նաթհան ֆիլմի մասին գրել է, որ Բհագաթ Սինգհի հետ գլխավոր հերոսի հորինված զուգահեռության պատճառով ֆիլմը տուժել է, և նշել է, որ Յաշի թե՛ խաղը, թե՛ երկխոսությունները միապաղաղ են եղել[39]։ 2016 թվականին նա նկարահանվել է «Ուղիղ նրբանցք» (Santhu Straight Forward) ֆիլմում, որը բավականին լավ է անցել տոմսարկղերում ՝ հավաքելով 30 միլիոն ռուփի[40]։

2018 թվականին Յաշը նկարահանվել է ռեժիսոր Պրաշանտ Նիլի «Կ. Գ. Ֆ. Գլուխ 1» երկսերիանոց սերիալի առաջին մասում, որը թողարկվել է Կաննադայում ՝ հինդի, թելուգու, թամիլերեն և մալայալամ լեզուներով։ Այն նկարահանվել է 80 մլն ռուփի բյուջեով և համարվել է այն ժամանակվա Կաննադայի ամենաթանկ ֆիլմը՝ դառնալով Կաննադայի ամենաեկամտաբեր ֆիլմը կինոթատրոններում իր վարձույթի ընթացքում։ Յաշը մորուք է աճեցրել այդ դերի համար[41] ։

«Կ․Գ․ Ֆ․ Գլուխ 1» -ը դարձել է համահնդկական ֆիլմ, ինչը նրան համազգային ճանաչում է բերել։ 2022 թվականին թողարկվել է «Կ Գ. Ֆ. Գլուխ 2» -ը, որում նկարահանվել են նաև Սանջայ Դատը և Ռավինա Թանդոնը։ Այն դարձել է պատմության մեջ երրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող հնդկական ֆիլմը՝ ավելի քան 10 միլիարդ հնդկական ռուփի եկամուտով։ Սերիալում նրա կատարումը՝ որպես մարդասպան ու գող Ռոքիի, որը գրավել է Կոլարի ոսկու հանքերը, բարձր գնահատանքի է արժանացել։

Hindustan Times -ի մի քննադատ գրել է, որ Յաշին «պարզապես անհնար է չնկատել»։  Rediff.com կայքի քննադատ Սուկանյա Վերման քննադատորեն է վերաբերվել ֆիլմին, բայց գովել է Յաշի խաղը, հատկապես՝ հումորները։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բոլոր ֆիլմերը Կաննադայի լեզվով են, եթե այլ բան նշված չէ
Յաշի ֆիլմերի կրեդիտների ցանկը
Տարի Անվանում Դեր(եր) Նշումներ
2007 Հպարտ աղջիկ Լակսհմիկանթ
2008 Բողբոջների միտք Ռահուլ
Ռոքի Ռոքի
2009 Կալարա Սանթե Սոմու
Առողջացի՛ր Ն Ռաջա
2010 Թամասու Իմրան Քամեո
Մոդալասալա Կարթհիկ
2011 Կապիտալ Ռաջա
Կիրատկա Նանդիշա
2012 Հաջողակը Վիքրամ Կումար
Սիրելի Սիդհարթ
Դրամա Վենկատեշա
2013 Չանդրա Պարող
Գուգլի Շարաթ
Հուլի թագավոր Ռաջա Հուլի
2014 Գաջակեսարի Կրիշնա / Մահաբալի երկու դեր
Պարոն ու տիկին Ռամաչարի Ռամաչարի
2015 Գլուխգործոց Յուվա
2016 Ուղիղ նրբանցք Սանթհու
2018 Կ.Գ.Ֆ։ Գլուխ 1 Ռաջա Կրիշնապա Բաիրյա
2022 Կ.Գ.Ֆ։ Գլուխ 2 Ռաջա Կրիշնապա Բաիրյա

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաշի հեռուստատեսության կրեդիտների ցանկը
Տարի Անվանում Դեր Նշումներ Ծան․
2004 Հյուսիսային շարժում Անհայտ [12]
Ծովատառեխ Լալլի Անհայտ [42]
2005 Նանդա Գոկուլա Անհայտ [43]
2006 Փրեիտի Իլադա Մելե Անհայտ [44]
2007 Անձրևի աղեղ Արջուն [12]
Շիվա Ադիտյա [45]

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաշի երաժշտական տեսահոլովակների կրեդիտների ցանկը
Տարի Անվանում Արտիստ Նշումներ Ծան․
2016 Չենայի ոգին Կ․ Գիրինանդհ [46]

Մրցանակներ ու անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ
2009 Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան – Կաննադա Հաղթանակ
2013 Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Լավագույն դերասան - Կաննադա Առաջադրված
2014 Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Լավագույն դերասան - Կաննադա
Հարավային հնդկական միջազգային կինոմրցանակ Առաջադրված
2015 Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Լավագույն դերասան - Կաննադա
Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Առաջադրված
Հարավային հնդկական միջազգային կինոմրցանակ Հաղթանակ
2016 Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ
Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Լավագույն դերասան - Կանադա
Հարավային հնդկական միջազգային կինոմրցանակ Առաջադրված
Զիի Կաննադա Դաշակադա Սամբհրամա մրցանակ
2017 Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ Լավագույն կատարում գլխավոր դերում – Կաննադա
Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ Առաջադրված
Հարավային հնդկական միջազգային կինոմրցանակ Լավագույն դերասան - Կաննադա Առաջադրված
2019 Հարավային հնդկական միջազգային կինոմրցանակ Լավագույն դերասան - Կաննադա
Հարավային հնդկական միջազգային կինոմրցանակ
Հարավային Ֆիլմֆարե մրցանակ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «KGF: How Yash Starrer Went From Competing With Shah Rukh Khan, Dhanush To Becoming A Global Phenomenon». News18 (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 17. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Yash's first gift to Radhika Pandit will leave you in splits; Reveals if KGF star's beard still bothers her». PINKVILLA (անգլերեն). 2023 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Yash». The Times of India. ISSN 0971-8257. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Yash: Not many people outside Karnataka would have heard about me before KGF». The Indian Express. 2022 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  5. «In Ambareesh's memory, KGF star Yash skips birthday celebrations». The Indian Express. 2019 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  6. Kumar, Vineeta (2022 թ․ ապրիլի 27). «KGF actor Yash's father worked as bus conductor, he didn't have place to live – all about star's struggles». Zee Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  7. 7,0 7,1 Prasad S., Shyam (2015 թ․ մարտի 2). «Yash's mom ready to take care of his wife!». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. B.V. Prakash (2013 թ․ մայիսի 7). «Temple by the river». Deccan Herald. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  9. Gaur, Vijayashree (2021 թ․ օգոստոսի 28). «रॉकिंग स्टार: इस वजह से केजीएफ फेम यश ने बदला था अपना असली नाम, दोस्तों के बीच दूसरे नाम से मशहूर हैं 'रॉकी भाई'». Amar Ujala (Hindi). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. K.G.F. Star Yash Interview by Jaby and Achara. 2018 թ․ դեկտեմբերի 21. Event occurs at 24:42. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին – via YouTube. «I had another name Yashwanth, so when I came here I just made it as Yash. I wanted it to be very unique; like you said, it should be one name.»
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Thaker, Naini (2021 թ․ հոկտեմբերի 21). «Yash: The chosen 'hero'». Forbes India. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Kumar, S. Nanda (2013 թ․ փետրվարի 16). «He spells success». Deccan Herald. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. 13,0 13,1 13,2 K. Jha, Subhash (2019 թ․ հունվարի 3). «Had just Rs 300 when I came to Bengaluru: 'KGF' star Yash speaks to TNM». The News Minute. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
  14. Sreekantswamy B. (2011 թ․ հունվարի 7). «A hero from childhood». Deccan Herald. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  15. «Yash honed his acting skills in theatre». The Times of India. 2014 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  16. «Jambhada Hudugi review. Jambhada Hudugi Kannada movie review, story, rating».
  17. R.G. Vijayasarathy (2008 թ․ դեկտեմբերի 26). «Avoid Rocky». Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  18. 18,0 18,1 «Slow and not quite steady». The New Indian Express. 2009 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  19. 19,0 19,1 «Throwback Thursday: When KGF Chapter 2 star Yash turned into an auto-driver to promote his 2009 film». Daily News and Analysis. 2022 թ․ ապրիլի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  20. 20,0 20,1 Vivek M.V. (2022 թ․ ապրիլի 8). «Yash: The rise of the 'Rocking Star'». Deccan Herald. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  21. «Birthday special: Have you seen these 5 popular Yash movies?». Deccan Herald. 2021 թ․ հունվարի 8. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  22. 22,0 22,1 Lakshminarayana, Shruti Indira (2011 թ․ հունիսի 3). «Review: Rajadhani disappoints». Rediff.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  23. 23,0 23,1 Lakshminarayana, Shruti Indira (2011 թ․ հունիսի 27). «Review: Kirataka is a breezy entertainer». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. Prasad S., Shyam (2018 թ․ հունիսի 7). «Karnataka Film Chamber of Commerce gets set to let the secret out». Bangalore Mirror. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  25. «Top earning Kannada movies of 2011». Bangalore Mirror. 2011 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ մայիսի 11-ին.
  26. 26,0 26,1 «Kannada Review: 'Lucky' is predictable». CNN-News18. Indo-Asian News Service. 2012 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  27. Srinivasa, Srikanth (2012 թ․ փետրվարի 24). «Review: Lucky is a treat to watch». Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  28. 28,0 28,1 «Kannada Review: 'Jaanu' is worth a watch». CNN-News18. Indo-Asian News Service. 2012 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  29. Khajane, Muralidhara (2012 թ․ ապրիլի 26). «The nail-biting suspense pertains to the box office». The Hindu. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  30. 30,0 30,1 «The Top Kannada grossers of 2012». Rediff.com. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  31. Shruti I.L. (2012 թ․ նոյեմբերի 24). «Review: 'Drama' (Kannada) is full on entertainment». Daily News and Analysis. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  32. «Googly Movie Review {3.5/5}». The Times of India. 2016 թ․ մայիսի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  33. «Googly setting new records for Yash». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  34. «Gajakesari». Sify. 2014 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  35. Box Office Collection: 'PK', 'Mr & Mrs Ramachari' Dominate Bengaluru Collection Centres Արխիվացված 8 Դեկտեմբեր 2015 Wayback Machine. Ibtimes.co.in (9 January 2015). Retrieved on 11 November 2016.
  36. «Birthday gift to Yash: Ramachari to enter cr club soon!». www.sify.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին.
  37. «'Mr and Mrs Ramachari' Review: Audience Live Response». ibtimes.co.in. 2014 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  38. Masterpiece movie review: Live audience response – IBTimes India Արխիվացված 28 Մայիս 2017 Wayback Machine. Ibtimes.co.in (24 December 2015). Retrieved on 30 September 2018.
  39. Nathan, Archana (2015 թ․ դեկտեմբերի 27). «Masterpiece: A particular kind of bad». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  40. Santhu Straight Forward box office collection: Yash-Radhika-starrer hit by demonetisation – IBTimes India Արխիվացված 2 Դեկտեմբեր 2016 Wayback Machine. Ibtimes.co.in (1 December 2016). Retrieved on 30 September 2018.
  41. «Kannada actor Yash sports new look for KGF». The News Minute. 2017 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  42. Srinivasan, Latha (2022 թ․ ապրիլի 24). «The rise of Kannada star Yash, from B.V. Karanth's theatre group to 'KGF: Chapter 2'». Moneycontrol.com. Network18 Group. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  43. Shashiprasad S.M. (2018 թ․ օգոստոսի 1). «Rad takes stork joyfully». Deccan Chronicle. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  44. Kudige V., Samatha (2010 թ․ ապրիլի 28). «A dream come true». Deccan Herald. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  45. Shiva (2007). Prasar Bharati. Doordarshan. DD Chandana.
  46. Rajendra, Ranjani (2016 թ․ հունվարի 9). «Celebrating the spirit of Chennai». The Hindu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]