Յակոբսրուե այգի (Սովետսկ)
Յակոբսրուե գերմ.՝ Jakobsruhe | |
---|---|
![]() | |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սովետսկ |
Հիմնադրման թվական | 1823 |
Վիճակ | Գործում է |
![]() | |
![]() |
«Յակոբսրուե» (գերմ.՝ Jakobsruhe), Սովետսկի ամենահին զբոսայգին, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնի մոտ և համարվում է տեսարժանություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգին հիմնվել է արոտավայրում, որը 1823 թվականին Տիլզիտի անտառային միության կողմից վերածվել է անտառի։ Անվանումը («Յակոբի հանգիստ») գալիս է հովիվ Յակոբի անունից։ 1891 և 1905 թվականներին այգում տեղի են ունեցել խոշոր արդյունաբերական ցուցահանդեսներ։ 1930 թվականին այգում կառուցվել է «Հինդենբուրգ» մարզադաշտը, 1935 թվականին՝ «Թինգպլացը» (այժմ՝ «Կանաչ թատրոն»)[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հազվադեպ ծառեր անհետացան այգուց, և այն աստիճանաբար դարձավ ամայի տեղ։ 2014 թվականին այգին նոր շունչ է ստացել, վերականգնվել են հին ծառուղիները, տեղադրվել են լապտերներ և նստարաններ, վերականգնվել է Կարարայի սպիտակ մարմարից պատրաստված 1900 թվականի սեպտեմբերի 22-ին Պրուսիայի կայսր Վիլհելմ II-ի ներկայությամբ բացված Լուիզա թագուհու հուշարձանը, որը համարվում է Սովետսկ քաղաքի խորհրդանիշերից մեկը։ Հուշարձանի հանդիսավոր վերաբացումը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 6-ին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուիզա թագուհու հուշարձան
- Մուտքի կամար
- Ճարտարապետ Հայդենրիայխի հուշարձանի մնացորդները
- Թինգլպլաց («Կանաչ թատրոն»)
- Միխայիլ Գլինկայի հուշարձան
- Լյուդվիգ Յանի կաղնի