Jump to content

Մ57Ա (ատրճանակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ57Ա
M57A
ՏեսակԻնքնալիցքավորվող ատրճանակ
Ենթատեսակկիսաավտոմատ ատրճանակ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի1957[1]
Արտադրող«Shin Chuo Kogyo K. K.» (Տոկիո)
Արտադրված էՃապոնիայի ներքին ուժերի համար
Տեխնիկական տվյալներ
Փողի երկարություն117[1] - 118[2] մմ
Զենքի երկարություն198[2][3] - 200[1] մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների0,89[1][2][3] կգ
Փամփուշտի տեսակ9×19 мм[1][3]
Մարտական արագաձգություն24[3] կր/ր
Գնդակի սկզբնական արագություն350[1] մ/վ
Նշանառու հեռավորություն50[3] մ

Մ57Ա[1] (անգլալեզու աղբյուրներում հայտնի է անգլ.՝ New Nambu Model 57A)՝ ճապոնական ատրճանակ։ Ատրճանակը մշակված է Ճապոնիայի ներքին առևտրի և արդյունաբերության նախարարության համապատասխան որոշմամբ Colt 1911A1 ատրճանակին փոխարինելու նպատակով, որը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության ծրագրի շրջանակներում երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և ընդունվել է որպես ճապոնական ինքնապաշտպանության ուժերի հաստիքային զենք[1]։

Այս տեսակի ատրճանակների արտադրության ընդհանուր քանակը շատ չէր[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրճանակը մշակվել է Մ1911Ա1 ատրճանակի հիմքի վրա և կառուցվածքով իրենից ներկայացնում է չափերի մեջ չնչին փոքրացված Մ1911Ա1-ի կրկնօրինակը[1][2][4]։

Ի տարբերություն «կոլտի» Մ57Ա-ն ուներ միայն նշագծված ապահովիչ, որը տեղակայված էր շրջանակի ձախ կողում[4]։

Բացի դա ճապոնական ատրճանակը բռնատեղին ուներ այլ հարմարանքներ, որոնք հարմարեցված են ատրճանակը ձեռքից չսահելու համար[1]։

Ձախ կողմից բռնատեղի ներքին մասում կա ապահովության համար գոտիով կապելու հարմարանք[2]։

Զամբյուղաձև պահեստատուփի տարողությունը փամփուշտների մեկ շարք տեղակայման պարագայում հավասար է 8-ի[2]։

Տարբերակներ և ձևափոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ57Ա
  • Մ57Ա1՝ նմանատիպ, որը նախագծվել է 1979-ից 1980 թվականներին Minebea ընկերության կողմից, որպեսզի մասնակցի ճապոնական զինված ուժերի համար նոր ատրճանակի մրցույթին
  • 57Բ՝ նմանատիպ 32ԱՍՐ փամփուշտով

Շահագործող երկիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճապոնիա Ճապոնիան՝ 1957 թվականին Մ57Ա ատրճանակը պաշտոնապես ընդունվել է ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերին զինելու համար, բայց թողարկվել է փոքր խմբաքանակով և նույնիսկ 1980-ական թվականներին դրանց քանաը Ճապոնիայի զինված ուժերում չնչին էր[1]։ Այն բանից հետո երբ 1981 թվականին զինվելու համար ընդունվեց շվեյցարական SIG Sauer P220 ատրճանակը, Մ57Ա ատրօանակը հանվեց զինված ուժերից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 полковник-инженер запаса И. Есаян, подполковник-инженер запаса Е. Слуцкий. Оружие ближнего боя японской армии // "Техника и вооружение", № 1, 1981. стр.36-37
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 А. Б. Жук. Энциклопедия стрелкового оружия: револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулеметы, автоматы. М., АСТ — Воениздат, 2002. стр.502-503
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 9-мм "57А" (Япония) // Вооружение и техника. Справочник / колл. авт., под общ. ред. А. В. Громова. 2-е изд. М., Воениздат, 1984. стр.5
  4. 4,0 4,1 4,2 Сергей Монетчиков. Арсенал: Оружие японского спецназа // "Братишка", декабрь 2004

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nambu Model 57 9mm Luger & Model 57B .32 ACP Auto pistols // журнал "American Rifleman", December 1960

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]