Jump to content

Մտադրությունների տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մտադրությունների տնտեսություն, տնտեսության և շուկաների դիտարկման մոտեցում, որն ուղղված է գնորդներին որպես դիֆիցիտ ապրանք։ Ապրանք գնելու գնորդների մտադրությունը խթանում է ապրանքների արտադրությունը նրանց կոնկրետ պահանջմունքները բավարարելու նպատակով։ Սա նաև Դոկ Սերլսի 2012 թվականին հրատարակված գրքի վերնագիրն է․ «Մտադրությունների տնտեսություն, երբ հաճախորդը պատասխանատվություն է վերցնում իր վրա»։

Հայեցակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ստեղծեց Դոկ Սերլսը, Linux Journal-ի հոդվածում նա գրել է․

«Մտադրությունների տնտեսությունը զարգանում է գնորդների, այլ ոչ թե վաճառողների շուրջ։ Նա օգտագործում է այն պարզ փաստը, որ գնորդները փողի հիմնական աղբյուրն են, և որ նրանք գալիս են պատրաստ։ Դրանք վաստակելու համար ձեզ գովազդ պետք չէ»[1]։

Չնայած ինտերնետի զարգացմանը, ընկերությունները դեռ կենտրոնացած են վաճառողների վրա։ Նույնիսկ Google-ի նման հաջողակ ընկերությունները շարունակում են մնալ վաճառողների հետ աշխատող, քանի որ նրանց գրեթե ամբողջ եկամուտը գալիս է գովազդից։ Սերլսը ներկայիս իրավիճակը նկարագրում է որպես մեկուսացված իրավիճակների շարք։ Միակ տարբերակը, որն ունի հաճախորդը, պարզապես մի պահեստից մյուսը տեղափոխվելն է։ Սկզբունքորեն ոչինչ չի փոխվել[2]

Որոշ կայքեր նմանատիպ վերաբերմունք ունեն մտադրությունների տնտեսման հարցում։ Օրինակ՝ ավիատոմսերի վաճառքի Priceline.com ծառայությունները, որոնք թույլ են տալիս օգտվողին նշել տոմսի արժեքը, մինչև հիմա գործում են որպես «պահեստ»։ Մտադրությունների տնտեսության պայմաններում Priceline.com-ի նման կայքերը կարող են ծառայել որպես միջնորդ ավիաընկերության և գնորդների մտադրությունների միջև՝ համապատասխան թռիչքների ամսաթվերի և ժամերի համաձայնեցման համար։

Ընկերությունները պետք է ճիշտ արձագանքեն հաճախորդների մտադրություններին։ «Զանգվածային հարմարեցում, շատ ոլորտներում այլևս էապես անհրաժեշտ չէ, պարտադիր չէ ստանալ ճիշտ նույնը, ինչ միլիոն այլ մարդիկ։ Համակարգչի արտադրողը կարող է հավաքել համակարգիչ հատուկ իմ համար իմ պահանջների համաձայն։ Տուրիստական ընկերությունը կարող է տուր կազմել հատուկ իմ համար[3]»։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերլսը բերում է մտադրության տնտեսության սցենարի օրինակ. «Մեքենաների վարձույթի համար հաճախորդը պետք է կարողանա ասել մեքենաների վարձույթի շուկային. «Ես դահուկ կքշեմ Պարկ Սիթիում մարտի 20–25-ը։ Ես ուզում եմ վարձել 4 անիվ ամենագնաց։ Ես պատկանում եմ Avis Wizard-ին, Budget FastBreak-ին և Hertz 1 Club-ին։ Ես չեմ ուզում նախապես վճարել բենզինի համար կամ ապահովագրություն ստանալ։ Ինչ կարող եք անել դուք ՝ ընկերություններ, ինձ համար— և թող վաճառողները մրցեն գնորդի բիզնեսի համար»։

Trendwatching.com-ը նկարագրում է երկու խնդիր մտադրությունների տնտեսության կայքերի համար․ « ․․այսպիսի ինֆորմացիոն բրոկերների մեծ մասը կենտրոնացած են միայն մեկ ապրանքի կամ կատեգորիայի վրա։ Նրանցից շատերը սերտ համագործակցում են մատակարարների նեղ շրջանակի հետ։ Կայքերը, որոնք նման են թվում մտադրությունների տնտեսման կայքերին, այդպիսին չեն հանդիսանում։ Օրինակ՝ Priceline-ը, որ թույլ է տալիս հաչախորդներին գին նշանակել, իսկ հետո համադրում է դրանք ավիաընկերությունների կողմից նախորոք հաստատված նվազագույն գների հետ, Priceline.com-ի հյուրանոցները և մեքենաներիվարձույթի ընկերությունները բաց տարածք է բրոկերների համար, ովքեր կարող են մշակել հաճախորդների տարբեր հարցումները և իրականում հանդես գալ նրանց անունից, նրանց համար»։

Trendwatching-ում ներկայացված են այժմ գործող մտադրությունների տնտեսության կայքեր․

  • Igglo-ն պոտենցիալ գնորդներին թույլ է տալիս խաղադրույքներ կատարել այն տների վրա, որոնք դեռ շուկայում չեն։
  • Zillow-ը թույլ է տալիս տանտերերին անվանել իրենց նախագիծը «ստիպիր ինձ տեղափոխվել» նախքան իրենց տունը վաճառքի հանելը։
  • Eventful-ը թույլ է տալիս օգտվողներին հավախմբված համոզել կատարողներին գալ իրենց քաղաք։
  • SellaBand-ը թույլ է տալիս օգտվողներին համատեղ հովանավորել խումբը և օգնել կառավարել այն ՝ ստանալով եկամտի մի մասը։
  • Kleemi-ն անդամներին թույլ է տալիս ստեղծել մտադրությունների ցուցակ, որոնք ընկերներն ու վաճառողները կարող են օգտագործել.մեկնաբանել, վերանայել կամ առաջարկներ ներկայացնել։
  • Infinite Buyer-ը գրանցված սպառողներին թույլ է տալիս իրենց առաջարկները ներկայացնել վաճառողների ցուցակներում. սպառողների համար առավելությունն այն է, որ նրանք կարող են գնել այն, ինչ ցանկանում են (արդիական) իրենց գնով (անձամբ), երբ դրա կարիքը ունենան (արդյունավետ)
  • Intently.co թույլ է տալիս օգտվողներին պահանջել ցանկացած ծառայություն ցանկացած վայրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Searls, Doc (2006 թ․ մարտի 8). «The Intention Economy». Linux Journal. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. idem
  3. «Crowd Clout». Trendwatching.com. 2007 թ․ ապրիլ. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.

External links[խմբագրել | խմբագրել կոդը]