Մոքալաքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոքալաքներ (վրացերերեն մոքալաքե - քաղաքացի), քաղաքային բնակչության խավ Վրաստանում։ Ձևավորվել է XVII դարում, հիմնականում Հայաստանից գաղթած և Թիֆլիսում ու Գորիում բնակություն հաստատած հայերից (մինչև XIX դ․ սկիզբը մոքալաքները գրեթե միայն հայերն էին)։ Սկզբում մոքալաքներ էին կոչվում բոլոր քաղաքաբնակները։ Բայց հետագայում մոքալաքներ դառնում է մի տեսակ պատվանուն, որ շնորհում էին վրաց թագավորները Թիֆլիս և Գորի քաղաքների այն բնակիչներին, որոնք ունեին քաղաքային հին ծագում և վճարում էին հատուկ հարկ՝ մախթա։ Մոքալաքների իրավունքները ձևակերպվել են Վախթանգ VI թագավորի կազմած օրենսգրքում։ Մոքալաքները հիմնականում առևտրականներ էին և արհեստավորներ (նաև պետական պաշտոնյաներ), որոնք մեծ դեր էին խաղում երկրի տնտեսական կյանքում, կազմում էին քաղաքային բնակչության հիմնական հարկատու զանգվածը։ Վրաստանը Ռուսաստանին միանաւուց (1801) հետո Մոքալաքների խավը աստիճանաբար վերացել է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 59