Jump to content

Մուրացիկը Մոնմարտրում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրացիկը Մոնմարտրում
տեսակգեղանկար
նկարիչԷդգար Շահին
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաներկայացնում է միջին տարիքի մի թշվառի կերպար
Ծանոթագրություններ

Մուրացիկը Մոնմարտրում , Էդգար Շահինի ստեղծագործություններից, ներկայացնում է միջին տարիքի մի թշվառի կերպար, որը կանգնած է պատի առջև և, գլխարկն անցորդներին մեկնած, ողորմություն հայցում։ Շահինը ստեղծել է հոգեբանական կերպար։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրացիկի աչքերում կարդացվում է կսկիծի, հուսահատության, աղերսանքի հուզիչ արտահայտություն։ Նրա արտաքին նկարագիրը հավաստում է անելանելի կացության մեջ գտնվող թշվառ մարդու վիճակ։ Անցորդներից ողորմություն հայցող նրա դողդոջուն ձեռքը դժվարությամբ է պահում գլխարկը։ Զգացվում է, որ նրա համար սպասումի րոպեները թվում են անվերջանալի ժամեր։ Չնայած նրա ողորմելի արտաքինին՝ հնամաշ զգեստներ, մազակալած դեմք, խեղդվող ճնշվածություն, այնուամենայնիվ երևում է, որ մարդը չի կորցրել հոգու ազնվությունը։ Դա վկայում է թշվառների հանդեպ նկարչի ունեցած խոր մարդասիրական զգացմունքների մասին։

Մշակման տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության նկարելաոճն այնքան ինքնուրույն է, որ դժվար է ժամանակակից արվեստում գտնել դրա նախօրինակը։ Գծերն անսխալ են, ճկուն, բնական, ակադեեմիական կանոններից զերծ, ազատ։ Ասեղի վազքը պղնձե տախտակի վրա անմիջական է ու ինքնաբուխ ներշնչանքով արված, ինչպես մեկ շնչով սկսված ու ավարտված գործ։ Չոր ասեղի տեխնիկայի միջոցներով Շահինը հասել է այդ մարդու կերպարի սուր արտահայտչականության[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայ կերպարվեստի պատմություն, Ե․Մարտիկյան, Երևան, 1987