Մուրադսարի ժայռապատկերներ
Մուրադսարի ժայռապատկերներ[1], Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Թեքսարի լեռնաշղթայում՝ Ջերմուկ քաղաքից հյուսիս-արևմուտք։
Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների առկա են նաև Մուրադսարից (նորագույն քարտեզներում կոչվում է Հուսոսար) մոտ 2 կմ հյուսիս և հյուսիս-արևելք։ Ընդհանուր առմամբ, կա մոտ 200 քարերի վրա առկա ժայռապատկերներ, դրանք սփռված են խմբերով, որոնց յուրաքանչյուր խումբը հասնում է մոտ մի քանի տասնյակի։ 1960 թվականից բազմաթիվ հետազոտողներ ուսումնասիրել են դրանք։
Յուրաքանչյուր քարի կարելի է տեսնել մոտ 20-ին հասնող պատկերներ։ Պատկերները ստեղծվել են մի գործիքով, որը, ըստ երևույթի ունեցել է՝ կլոր, կետի չափ ծայր ունեցող, սուր ելուստներից մաքրազերծված հատկանիշներ։ Պատկերների ուրվագծերը մեթոդաբար ծեծելով քարի մակերևույթի վրա, ստացել են այդ պատկերները։ Ժայռապատկերները բովանդակությունները շատ տարբեր են. առկա են քրմական հավատալիքներ, անեծքներ, ինչպես նաև առասպել, կենցաղ, գյուղատնտեսություն, որսորդություն, աղետ, պատերազմ և այլ երևույթներ արտահայտող թեմաներ։ Կան նաև մարդկանց և կենդանիների խմբակային ու առանձին տեսարաններ, ֆանտաստիկ կերպարներ, նշաններ և այլն։
Կարելի է հանդիպել այնպիսի քարաբեկորներ, որոնց մի քանի նիստերը զարդարված են տարբեր պատկերներով։ Օրինակ՝ ժայռապատկերներից մեկի վրա զարդարված են երեք նիստ․ Դրանցից մեկի վրա պատկերված է օձ, մյուսինը՝ այծեր, շուն, իսկ այծերը տարբեր գործառույթներ են իրականացնում և ունեն տարբեր իմաստային բնութագրեր։
Կան նաև «տիեզերական այծեր» որոնց կոտոշները կամարաձև են և հասնում են մինչև մեջքը։ «Տիեզերական այծը» պատկերված է կամարաձև և ունի երկնքի սֆերիկ գծապատկեր, որի ստորին վերջույթները երեքն են, ընդ որում, մեջտեղինը խորհրդանշում է պտղաբերություն կամ ծլած սերմ։ Նաև կան պատկերված սովորական «երկրային» այծեր, որոնք իրաի են միացված կոտոշնորով, և դրանով ներկայացնում են իրենց դերակատարության կարևորությոնը երկրի վրա Նիստը ամբողջովին պատկերված է օձի զարդաքանդակով իսկ երրորդ նիստը բաժանում է երկու մասի։ Օձից ներքև՝ մարդու պատկեր է՝ հնարավոր է հանգուցյալ, ինչպես նաև սովորական այծ և ցլիկ, իսկ օձից վերև՝ Կենաց ծառ, ցուլ, մարդ, որի մի ձեռքում մանգաղանման գործիք է, իսկ մյուսում՝ ինչ-որ իր, այնուհետև՝ այծ և այծիկ։
Մուրադսարի ժայռապատկերները, հիմնականում նմանություն ունեն Հայկական լեռնաշխարհում գտնվող մյուս վայրերում առկա ժայռապատկերներից, բայց կան մի քանի առանձնահատկություններ։ Հավանաբար, ժայռապատկերները եղել են սրբազան վայրում, որտեղ քրմերը, ջրերը քաշվելուց հետո, իրականացրել են ծիսակատարություններ։
Բազալտի մակերեսի վրա պահպանվել են որոշ արձանագրություններ, հավանաբար դրանք ծիսական բնույթի են։ Կան նաև խնջույքների հետ կապված պատկերներ։ Ժայռապատկերների նման փորագրության տեխնիկան փոխանցվել է հաջորդ սերունդներին, դա խոսում է նրա մասին որ մեր նախնիների պահպանել և կարևորել են մեր ավանդույթները։
Հետաքրքրական է այն որ այս ամենը հետագայում եղավ պարարտ հող Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու համար, քանի որ այն ևս հաստատված էր լույսի, հավերժության, ավանդապաշտության, վարքի ու բարոյականության կանոնների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՄՈՒՐԱԴՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.