Մուհամմադ Դեյֆ
Մուհամմադ Դեյֆ | |
---|---|
արաբ․՝ مُحمَّد الضيف | |
օգոստոսի 12, 1965[1][2] - հուլիսի 13, 2024[3] (58 տարեկան) | |
Ծննդավայր | Խան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին |
Մահվան վայր | Al-Mawasi, Rafah, Rafah, Գազայի հատված, Պաղեստին[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արաբա-իսրայելական հակամարտություն և Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) |
Կրթություն | Գազայի իսլամական համալսարան |
Մուհամմադ Դիաբ Իբրահիմ Դեյֆ (արաբ․՝ محمد دياب إبراهيم المصري, հայտնի է որպես Մուհամմադ Դեյֆ կամ Աբու Խալիդ[5], օգոստոսի 12, 1965[1][2], Խան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին - հուլիսի 13, 2024[3], Al-Mawasi, Rafah, Rafah, Գազայի հատված, Պաղեստին[4][5][6]), պաղեստինցի ահաբեկիչ, 1996 թվականից[5], մի շարք երկրներում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ իսլամիստական կազմակերպության ռազմական թևի հրամանատար։ Իսրայելում Դեյֆը համարվում է ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը, ով անձամբ բազմաթիվ ահաբեկչություններ է ծրագրել խաղաղ քաղաքացիների դեմ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է Յահյա Այաշի աշակերտը. զբաղեցրել է Իզ ադ-Դին ալ-Կասսամ խմբերի ղեկավարի պաշտոնը իր նախորդի՝ Սալահ Շեհադեի մահից հետո։
Այաշի մահից հետո Դեյֆի ղեկավարությամբ ՀԱՄԱՍ-ը մի շարք ահաբեկչություններ է իրականացրել։ Դեյֆը պատասխանատու է նաև իսրայելցի զինվորների առևանգման համար, որոնցից առավել մեծ ճանաչում է ձեռք բերել Նախշոն Վաքսմանի առևանգումն ու սպանությունը։ 1996 թվականին մի շարք ահաբեկչություններից հետո, երբ մեկ շաբաթվա ընթացքում զոհվեց 58 խաղաղ քաղաքացի, Դեյֆը անհետացավ, և շատերը կարծում էին, որ նա գտնվում է Եգիպտոսում։ Բայց երկու տարի անց, այն ծանր վիճակի պատճառով, որում գտնվում էին Պաղեստինի ռազմական կազմակերպությունները իրենց առաջնորդներից շատերի ոչնչացումից հետո, Դեյֆը ստիպված էր կրկին զբաղվել Գազայի հատվածից ահաբեկչությունների նախապատրաստմամբ։
![]() | |
---|---|
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայություն։ Տեսանյութ։ | |
![]() |
![]() |
Իսրայելի հատուկ ծառայությունները յոթ անգամ փորձել են ոչնչացնել նրան, բայց Դեյֆին ամեն անգամ հաջողվել է խուսափել մահից։ 2002 թվականին, իր մեքենայի մեջ հրթիռի ուղիղ հարվածի արդյունքում, Դեյֆը կորցրեց աչքն ու ձեռքը։ 2006 թվականին իսրայելական հարձակման հետևանքով, այն տան վրա, որտեղ տեղի էր ունենում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հանդիպումը, ըստ չհաստատված տեղեկությունների, նա կաթվածահար է եղել։
Իսրայելական հատուկ ծառայությունները կարծում են, որ Սուֆա և Քերեմ Շալոմ անցակետերում իսրայելցի զինվորականների վրա հարձակումը, 2006 թվականի հունիսին զինծառայող Գիլադ Շալիթի առևանգումը ծրագրվել են Մոհամմադ Դեյֆի կողմից։ Նա շարունակում է մնալ ՀԱՄԱՍ-ի մարտական թևի փաստացի առաջնորդը, իսկ նրա ազդեցությունն աճել է 2012 թվականի աշնանը իսրայելցի զինվորականների կողմից Ահմեդ Ջաբարիի վերացումից հետո[8]։
2014 թվականի օգոստոսի 19-ին իսրայելական ավիացիան 3 ռումբ է նետել Գազայի հատվածում ոմն Ահմեդ Յասին Դալուի տան վրա[9], որտեղ ենթադրաբար գտնվել են Դեյֆը և նրա կանանցից մեկը (27 տարեկան), նրանց դուստրը (3 տարեկան) և որդին (7 ամսական)։ Օգոստոսի 21-ի գիշերը Գազայի պաղեստինյան լրատվական գործակալությունը հրապարակել է բժշկական տեղեկանք, ըստ որի՝ Դեյֆը, նրա կինն ու որդին մահացել են Շիֆա հիվանդանոցում՝ իսրայելական հարվածից հետո։ ՀԱՄԱՍ-ը հերքում է այդ տեղեկությունը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Mohammed Deif — CEP.
- ↑ 2,0 2,1 2,2 De Sinwar a Nasrallah, la "lista negra" israelí — 2024.
- ↑ 3,0 3,1 3,2 Sky News Arabia — 2025.
- ↑ 4,0 4,1 4,2 Zitun Y. צה"ל מאשר רשמית: חיסלנו את מוחמד דף — Ynet, 2024.
- ↑ 5,0 5,1 5,2 «ЦАХАЛ предпринял попытку ликвидации лидера боевиков ХАМАС Мухаммада Дэйфа». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «محمد الضيف.. مُقعد يقود القسام». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Израиль и ХАМАС вновь начали взаимные обстрелы». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Лапид: «Мы будем искать Мухаммада Дэйфа, и мы найдём его»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Израиль подтвердил: мы целились в Дейфа». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «В Интернете появилось свидетельство о смерти главного террориста ХАМАСа». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]