Մուկիկի մահը (բալլադ)
Մուկիկի մահը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | անհայտ |
Վիքիդարան | Մուկիկի մահը |
Մուկիկի մահը, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագրերի և Թիֆլիսում տպագրվող «Հասկեր» ամսագրի բնագրի վրա Թումանյանը իր ձեռքով նշումներ է արել[1]։
Գրության թվականը մեզ չի հասել։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թումանյանըի համար 65 ֆոնդում պահվում է 2 ինքնագիր` սևագիր և մաքարագիր։ Բալլադի վերջում բերվում է սևագրի և ինքնագրի տարբերությունները։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1360 ֆոնդում պահվում է հեղինակի սեփական տարբերակը, որի վրա Թումանյանը շատ է աշխատել, բայց չի հասցրել ավարտին հասցնել։ Բանաստեղծը նպատակ է ունեցել վերամշակել Թիֆլիսում տպագրվող «Հասկեր» ամսագրի բնագիրը` լրիվ չափածոյի ենթարկելով, որից ստացվել է բալլադի վերոհիշյան տարբերակը։
Առաջին անգամ բալլադը տպագրվել է Թիֆլիսի «Հասկեր» ամսագրի 1908 թվականի համար 3-ում, 99-102 էջերում, այնուհետև` Լուսաբեր 2-րդ հատորի 102-106 էջերում, ապա` Երկերի ժողովածու 2-րդ հատորի 325-328 էջերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ մուկիկն ու ծիտիկն ընկերանում են։ Մի օր ծիտիկը գնում է քուջուջ անելու, ետ է գալիս ու տեսնում, որ մուկիկը մահացել է։ Ծիտիկը նստում է ճանապարհի մեջտեղը և սկսում է լաց լինել։ Լորիկը հարցնում է, թե ինչ է պատահել և շատ է ափսոսում մուկիկի մահվան համար։
Այդ մասին իմանում է նաև ծառը և շատ է ափսոսում, իր ճյուղերը խփում է իրար և կոտրտում։
Ծառի ճյուղերը թափվում են քարերի վրա, ծառն ամեն ինչ պատմում է քարերին, քարերը շատ են տխրում և գլորվում են սարն ի վար, թափվում են ջրի մեջ։
Քարերը ամեն ինչ պատմում են ջրին։ Ջուրը շատ է ափսոսում և այնքան է այս ու այն կողմ գնում, մինչև պղտորվում է։
Պառավը գալիս է, ջրին հարցնում է պղտորվելու պատճառը, ջուրն ամեն ինչ պատմում է պառավին։ Պառավը զայրանում է, դեմքն արյունլվա անում, մազերը պոկում և արագ գնում գյուղ։
Գյուղում նա ամեն ինչ պատմում է բոլորին, գյուղացիները սուգ են անում, և բոլորով միասին գնում ու քարերից գլորվում են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն.