Jump to content

Մուլտիմեդիա թարգմանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլտիմեդիա թարգմանություն
գիտական աստիճան, գիտական բնագավառ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաթարգմանություն Խմբագրել Wikidata

Մուլտիմեդիա թարգմանությունը, որը երբեմն կոչվում է նաև տեսաձայնային թարգմանություն, թարգմանության մասնագիտացված ոլորտ է, որը զբաղվում է մուլտիմոդալ և մուլտիմեդիա տեքստերի փոխակերպմամբ մեկ այլ լեզվից և մշակույթից[1] մյուսի, որն էլ ենթադրում է մուլտիմեդիա էլեկտրոնային համակարգի օգտագործում թարգմանության կամ փոխակերպման ժամանակ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիա թարգմանությունը կարող է կիրառվել տարբեր ոլորտներում, ներառյալ կինոն, հեռուստատեսությունը, թատրոնը, գովազդը, տեսալձայնային և բջջային սարքերը։

Տեսաձայնային տեքստը համարվում է մուլտիմոդալ, երբ արտադրվում և մեկնաբանվում է տարբեր նշանանների կամ «եղանակներ»-ի[2] կիրառմամբ։ Երբ տարբեր եղանակները, ինչպիսիք են լեզուն, պատկերը, երաժշտությունը, գույնը և տեսարանը, համակցված են մեդիայի տարբեր ձևերում, որի հիմնական դեր է կատարում էկրանը,տեսաձայնային տեքստը բնութագրվում է որպես մուլտիմեդիա[3]։

Դրա օրինակը, որը կոչվում է մուլտիմոդալ փոխակերպում, օգտագործվում է կինոյում[4]։ Ֆիլմը բաժանվում է տեսարանների, կադրերի կամ փուլերի[4]:Յուրաքանչյուր կադր,տեսարան  կամ փուլ վերլուծվում է՝ նպատակ ունենալով գտնել յուրաքանչյուրի ներսում գործող բոլոր նշանային եղանակները[4]։

Մուլտիմեդիա թարգմանության ակադեմիական ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիայի  տեղծագործական աշխատանքների  թարգմանությունը ակադեմիական հետազոտության առարկա է, թարգմանչական ուսումնասիրությունների ենթաթեմա[5]:Այս միջհասարակական ոլորտը ներառում է գիտելիքներ մի շարք տեսություններից ինչպիսիք են գլոբալիզացիայի21 և հետգլոբալիզացիայի տեսությունները, ընկալման հետազոտությունները,համապատասխանության տեսությունը, սոցիալական գիտությունները եւ մշակութաբանությունը, սոցիալական հոգեբանությունն ու խուլության հետազոտությունները։[6]

Թարգմանության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանության գործընթացի վրա, հատկապես ձևի և բովանդակության առումով, էականորեն ազդում են ստեղծագործական գործընթացում օգտագործվող մեթոդներն ու սարքերը։ Որոշ սահմանափակումներ են դրվում թվային գրաֆիկայի, ինչպես նաև ժամանակի և եղանակի վրա։

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակումը, որը երբեմն կորվում է որպես «Լիպսինխրոնիզմ», ներառում է ինչպես բուն թարգմանությունը, այնպես էլ դրա համաժամանակյա թարգմանությունը, ինչպես նաև դերասանների և դերասանուհիների խաղի կրկնօրինակումը[7]։ Համարվելով թարգմանության ամենաընդգրկուն ձևը, կրկնօրինակումը հնարավորինս հետևում է բնօրինակ տեքստի երկխոսության ժամանակին, ձևակերպմանը և շուրթերի շարժմանը[8]։ Չնայած այս ձևը սովորաբար միջլեզվական է,սակայն կան ներլեզվային կրկնօրինակման ձևեր, բայց դրանք այնքան էլ տարածված չեն[7]։

Սուբթայթլինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիա թարգմանության առավել ուսումնասիրված եղանակը՝ սուբթայթլինգը, լեզվական հմտություններ են, որի ժամանակ էկրանին ցուցադրվում է տեքստ, որը փոխանցում է <<աղբյուր լեզվի տարբերակը թիրախային լեզվով>>[8]:Այն բաղկացած է բազմաթիվ ենթատեսակներից, որոնցից ամենից հաճախ օգտագործվողը միջլեզվական սուբթայթլինգն է, որը սովորաբար ցուցադրվում է բաց երանգի ենթագրերով։ Այն տեքստերում, որտեղ խոսվում է մի քանի լեզուներով, երկլեզու սուբթայթլինգն օգտագործվում է որպեսզի երկու տարբեր լեզուներով տեքստի տարբերակները միաժամանակ ցուցադրվեն[8]։

Ետկադրային ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետկադրային ձայնագրությունը ներառում է բնօրինակ սաունդթրեքը և թարգմանությունը միաժամանակ[7]:Սկզբում լսվում է միայն բնօրինակը, հետո ձայնն իջեցվում է և թարգմանված տարբերակը մինչև վերջ ավելի լսելի է դառնում[8]։ Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը ավելի իրատեսական է, ուստի այն սովորաբար օգտագործվում է վավերագրական ֆիլմերում կամ հարցազրույցներում[7]։ Ետկադրային ձայնագրությունը համարվում է «կրկնօրինակման մատչելի այլընտրանքային ձև», ուստի նախկին կոմունիստական ​,Մերձավոր Արևելքի և Ասիայի որոշ երկրներում այն ֆիլմերի թարգմանության համար առաջին ընտրված ձևն է[8]։

Բանավոր թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավոր թարգմանությունը «տեսալսողական արտադրանքի բանավոր թարգմանությունն է միայն մեկ մեկնաբանողի կողմից»[7]։ Այն բաղկացած է բազմաթիվ տարբեր տեսակներից՝ միաժամանակյա, կենդանի, հաջորդական կամ նախապես ձայնագրված[7]։ Այս եղանակը սովորաբար օգտագործվում է ուղիղ հեռարձակվող հարցազրույցների և նորությունների հեռարձակման ժամանակ[7]։

Սուրթայթլինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրթայթլինգը նման է ենթագրերին, սակայն այն բաղկացած է մեկ շարունակական տողից, որը ցուցադրվում է առանց ընդհատումների[7]։ Թատրոններում և օպերայի տանը հաճախ թարգմանությունը ցուցադրում են կա՛մ բեմի վերևում, կա՛մ նստատեղերի հետևի մասում[7]։ Չնայած ներկայացմանը զուգահեռ ցուցադրվելուն, թարգմանությունները նախապես պատրաստվում են[7]։

Ազատ մեկնաբանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ մեկնաբանումը տեսաձայնային աղբյուրի տարբերակումն է բոլորովին նոր լսարանի և մշակութային գործոնների կամ նոր նպատակների համար[7]։ Այն մեկնաբանվում է ինքնաբուխ, ուստի վերջնական տարբերակը լիովին տարբերվում է բնօրինակից[8]։ Սովորաբար փորձ չի արվում հավատարիմ մնալ բնօրինակին, ինչը հանգեցնում է թարգմանության, որը կամ ավելացնում է նոր մանրամասներ, կամ պարունակում է բացթողումներ[7]։ Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը սովորաբար օգտագործվում է այն ժամանակ, երբ գրագիտությունը հիմնական նպատակը չէ, օրինակ՝ մանկական հեռուստատեսային շոուներում, վավերագրական ֆիլմերում, հումորային տեսանյութերում, ֆիլմերի ծաղրերգություննեում և հավաքական տեսանյութերում[7]։

Մասնակի կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նաև որպես «կիսակրկնօրինակում» կամ «համառոտ համաժամանակյա թարգմանություն», սկզբնական սաունդթրեքի նախապես ձայնագրված խոսակցությունների ավելացումն է[7]։ Չլինելով ամբողջությամբ թարգմանված, այն տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը թիրախային լեզվով[7]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունավորումը ներառում է տեքստի նախորոք պատրաստումը, թարգմանությունը և համառոտագրումը, որն այնուհետև ընթերցվում է կրկնօրինակող դերասանների և դերասանուհիների կողմից[7]։ Նպատակն է ճշգրիտ ներկայացնել բնօրինակ տեքստի բովանդակությունը[8]։ Այն կարելի է նախապես ձայնագրել կամ կենդանի կատարել[8]:Հնչյունավորման և կրկնօրինակման տարբերությունն այն է, որ տեքստը ընթերցվում է, այլ ոչ թե խաղացվում[7]։ Հնչյունավորումը նման է ետկադրային ձայնագրությանը, բայց տարբերվում է նրանով, որ վերջնական արտադրանքն ավելի սեղմ է և միշտ չէ, որ լիովին համապատասխանում է բնօրինակին[7]։

Համաժամանակյա թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նաև որպես «տեղում կատարվող թարգմանություն». համաժամանակյա թարգմանությունը կատարվում է զուգահեռ՝ թիրախային լեզվով պատրաստի սցենարից[7]։ Այն տարբերվում է մեկնաբանությունից նրանով, որ այն երկրորդ օտար լեզուն ընդունում է որպես առանցքային լեզու[7]:Օգտագործվում է, երբ տեսաձայնային  թարգմանության ավելի լավ մեթոդները հնարավոր չեն ժամանակի կամ ֆինանսական սահմանափակումների պատճառով[8]:Արդյունքում այն ​​օգտագործվում է միայն կինոփառատոներում և կինոֆիլմերի րխիվներում[7]։

Կենդանի սուբթայթլինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաև հայտնի է որպես «իրական ժամանակի սուբթայթլինգ, այն տարբերվում է սովորական սուբթայթլինգից նրանով, որ ենթագրերը նախապես ձայնագրված չեն և փոխարենը տեղադրվում են տեղում[7]։ Թարգմանության մուլտիմեդիա այս ձևը օգտագործվում է լսողության խնդիրներ ունեցողների համար ուղիղ հեռարձակումների ժամանակ[7]։ Կրկնօրինակողը վերցնում է ուղիղ հեռարձակման բնօրինակ ձայնն ու տեքստը և կրկնօրինակում այն բովանդակության ճիշտ ընկալման համար[8]։ Այս նոր տարբերակը այդ լսարանի համար է և ներառում է կետադրական նշաններ և հատուկ առանձնահատկություններ,որոնք հնարավորինս քիչ դադարներով վերածվում են ենթագրերի[8]։

Սուբթայթլինգը խուլ և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար (SDH)[խմբագրել | խմբագրել կոդը]

SDH-ը նախատեսված է օգնելու «տեսնել» ձայնը նրանց, ովքեր դժվարությամբ են լսում երկխոսությունը ֆիլմի կամ հեռուստահաղորդման ժամանակ[7]։ Թեև նման է սուբթայթլինգին, SDH-ն ավելացնում է հավելյալ տեղեկատվություն՝ լրացնելու բանավոր խոսքը[7]։ Ի սկզբանե այս ենթագրերը հասանելի էին միայն ֆիլմերի և նախապես ձայնագրված հեռարձակումների համար[8]։ Այնուամենայնիվ, «օրենսդրական և կարգավորող դրույթների աճող թիվը սահմանել է նվազագույն քվոտաների պահանջներ» հեռարձակողների և սուբթայթլինգ տրամադրող ընկերությունների համար[8]։

Ձայնային  նկարագրություն (AD)[խմբագրել | խմբագրել կոդը]

AD-ը նախատեսված է կույր, տեսողության խանգարում ունեղոց կամ մասամբ տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար, և օգնում է՝ ներկայացնելով պատմություն, որը վերաբերում է, օրինակ, ֆիլմի կամ հեռուստահաղորդման տեսողական հատվածներին[7]։ AD շարանը չի խանգարում բնօրինակ երկխոսությանը, քանի որ այն տեղադրվում է անձայն տեսարանների ժամանակ[7]։ Ընթերցողը, որը հայտնի է որպես «ձայնային նկարագրող»,հավասարակշռում է այն, ինչ անհրաժեշտ է սյուժեի համար՝ խուսափելով հանդիսատեսին ավելորդ տեղեկություն տալուց[8]։ Այս կոնկրետ նկարագրությունները պետք է ձայնագրվեն, բայց դրանք կարող են կատարվել նաև ուղիղ եթերում, (թեև նախապես պատրաստված են), ինչպես օրինակ՝ թատրոններում[7]։ Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը կարևոր է դարձել տեսողության խնդիրներ ունեցողների համար տեսալսողական արտադրանքի հասանելիությունն ապահովելու համար[8]։

Անիմացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիան ներառում է թարգմանություն, ինչպես նաև սցենարի կազմում[7]։ Թարգմանիչը վերցնում է մուլտֆիլմերի պատկերներ, և զրոյից սցենար է գրում[7]։ Թեև նման է ազատ մեկնաբանությանը, այն տարբերվում է նրանով, որ անիմացիայի մեջ նախապես գրված սցենար չկա[7]։

Կրկնակի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի տարբերակները այն արտադրանքներն են, որոնք ներառում են երկու կամ ավելի լեզուներ և յուրաքանչյուր դերասան և դերասանուհի խաղում է իր դերը իր սեփական լեզվով[7]։ Վերջնական արտադրանքն այնուհետև կրկնօրինակելն ու համաժամանակեցվում է այնպես, ասես միայն մեկ լեզու է առկա[7]։

Վերափոխել[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերափոխումները ֆիլմը հարմարեցնում են թիրախային լսարանին և նրա մշակույթին[7]։ Այս թարգմանությունները կենտրոնանում են արժեքների և գաղափարախոսության վրա, ուստի արտադրանքի լեզվական կողմին ավելի քիչ առաջնահերթություն է տրվում[7]։ Մուլտիմեդիա թարգմանության այս եղանակը հիմնականում օգտագործվում է եվրոպական ֆիլմերի դեպքում, որոնք վերափոխվել են ամերիկյան հանդիսատեսի համար[7]։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիմեդիա թարգմանությունը կրթության մեջ իր դերը գտել է 1990 թվականի վերջից։ Այս մասին բակալավրիատի և մագիստրատուրայի դասընթացներ են ստեղծվել Եվրոպայի և Միացյալ Նահանգների մի շարք համալսարաններում (Բոստոն, Դալլաս, Ֆորլի, Ջենովա, Լիդս, Լոնդոն, Պիզա, Պիտսբուրգ, Թուրինո, Ուդինե, Բարսելոնա, Վիգո, Վինտերթուր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. González, Luis Pérez. "Audiovisual Translation", in Baker, Mona and Gabriela Saldanha (eds.), Routledge Encyclopedia of Translation Studies, London, 2009, p. 13.
  2. Baldry, Anthony and Paul J. Thibault. Multimodal Transcription and Text Analysis, London & Oakville: Equinox, 2006.
  3. Negroponte, Nicholas. Multimedia [Interview]. Hightech (August 1991): 68.
  4. 4,0 4,1 4,2 Taylor, Christopher J. (2003). «Multimodal Transcription in the Analysis, Translation and Subtitling of Italian Films». The Translator. 9 (2): 191–205. doi:10.1080/13556509.2003.10799153. S2CID 145071190.
  5. Diaz Cintas, Jorge. New Trends in Audiovisual Translation. Bristol/Buffalo/Toronto: Multilingual Matters. 2009. 978-1-84769-154-5.
  6. Pavlović, Nataša (2004). «Addressing Power and Solidarity in TV Subtitling». Across Languages and Cultures. 5 (2): 211–232. doi:10.1556/Acr.5.2004.2.4.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 Isabel, Ana; Bartolomé, Hernández; Cabrera, Gustavo Mendiluce (2005). «New Trends in Audiovisual Translation: The Latest Challenging Modes» (PDF). Miscelánea. 31: 89–104. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Pérez-Gonzalez, Luis (2014). Audiovisual Translation Theories, Methods And Issues. New York: Routledge.