Մովսես Ֆերհատյան
Ծնվել է | հավանաբար 1885 |
---|---|
Ծննդավայր | Եվդոկիա, Եվդոկիայի գավառ, Սեբաստիայի նահանգ |
Մահացել է | 7 (20) ապրիլի, 1915 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Մովսես Ֆերհատյան (հավանաբար 1885, Եվդոկիա, Եվդոկիայի գավառ, Սեբաստիայի նահանգ- 7 (20) ապրիլի, 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հավանաբար 1885 թվականին Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում։ 1910 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եվդոկիայում բժիշկ է աշխատել։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և պահեստների զինվորական բժիշկ, այնուհետև 10-րդ զորաբաժնի 32-րդ դաշտային շարժուն հիվանդանոցի զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականի ապրիլի 7 (20)-ին նույն հիվանդանոցում մահացել է ժանտախտից՝ մոտ 30 տարեկանում։ Այլ տվյալով՝ սպանվել է։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։