Մոսկվայի վաճառականների ընկերության շենք
![]() | |
Տեսակ | շինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Հիմնադրված է | 1912 |
Ճարտարապետ | Վլադիմիր Վլադիմիրովիչ Շերվուդ և Իվան Գերման |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
Մոսկվայի վաճառականների ընկերության շենք (ռուս.՝ Дом Московского купеческого общества), շենք-տեսարժանություն Մոսկվայում (Ռուսաստան)[2]։ Հասցեն՝ Սոլյանկա փողոց, տուն 1, շինություն 1։
Մոսկվայի վաճառականների ընկերության շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 7737287000)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս վայրում XVII դարում գտնվում էր Աղի ձկնանոցը։ Այնտեղ նկուղներում պահվում էր աղ[2]։
XX դարում ձկնանոցը քանդվել է, և այդ տարածքում կառուցվել է Մոսկվայի վաճառականների ընկերության շենքը[2]։
1912 թվականին ավարտվել է շինարարության առաջին կեսը[2]։
1913 թվականին բակում կավե սափորի մեջ հայտնաբերվել է գանձ (13 ֆունտ 81 մսխալ. դա մոտավորապես Իվան IV-ի, Ֆեոդոր Իվանովիչի, Բորիս Ֆեոդորովիչի ժամանակների 9 հազար կոպեկ է)։ Գանձը զննել է Հնագիտական հանձնաժողովը և վերադարձրել գտնողին[2]։
1915 թվականին տան կոմպոզիցիան ամբողջությամբ ավարտվել է։ Այն բնակելի է մինչ օրս[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղի ձկնաբակը կառուցված էր փակ կարեի տեսքով և շրջապատված էր քարե պարսպով[2]։
Մոսկվայի վաճառականների ընկերության շենքի ճարտարապետներն են Վլադիմիր Շերվուդը, Իվան Գերմանը և Ա. Սերգեևը։ Տունը 6-հարկանի մասնաշենքերի համակառույց է։ Երկու մակարդակի նկուղները կատարում են պահեստի գործառույթ։ Նախատեսված է օդափոխություն, առաջին հարկում խանութ է, մնացած հարկերը բնակելի են[2]։
Կառուցված է նեոկլասիցիզմի ոճով[2]։ Լայնակի մասնաշենքի ճակտոնը զարդարված է երկու համաչափ խորաքանդակներով, որոնք պատկերում են ձեռքին ծաղկեպսակով Փառքի այլաբանությունը[2]։
Շենքը զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի վաճառականների ընկերության շենքում հաճախ նկարահանվում են կինոնկարներ։ Մասնավորապես, այստեղ նկարահանվել են այնպիսի ֆիլմերի դրվագներ, ինչպիսին են «Եղբայրը», «Փշոտ ուղիով դեպի աստղերը»[2]։