Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը (ռուսերեն ՝Московский государственный академический симфонический оркестр) Ռուսաստանի ամենագլխավոր նվագախմբերից մեկն է։ Այն հիմնվել է 1943 թվականին և համարվում է երկրի ամենահին հինգ նվագախմբերից մեկը։ Առաջին դիրիժորը եղել է Լև Շթայնբերգը։ Այժմ գլխավոր դիրիժորը Պավել Կոգանն է։

Համառոտ Պատմություն

Նվագախումբը հիմնվել է 1943 թվականին։ Շթայնբերգի մահվանից հետո դիրիժորի պաշտոնը ստանձնել է Նիկոլայ Անոսովը։ Հետագա դիրիժորներն են եղել՝ Լեո Գինսբուրգը (1950 - 1954), Միխայիլ Տերիանը (1954 - 1960), Վերոնիկա Դուդարովան (1960 - 1989)։ 1989 թվականից մինչ այսօր նվագախմբի դիրիժորը Պավել Կոգանն է։

Նվագախմբի դերը երաժշտական ասպարեզում

Համարվելով ակտիվ նվագախումբ, կոլեկտիվը տարեկան 20-50 համերգ նվագում է երկրից դուրս։ Ռուսաստանում նվագախումբը հանրությանն է ներկայանում մոտ հարյուր անգամ։ Նվագախմբի հետ հանդես են եկել շատ երաժիշտներ՝ Եվգենի Սվետլանով, Էմիլ Գիլելս, Դավիդ Օյստրախ, Մաքսիմ Վենգերով և այլք։ Համերգների հիմնական վայր համարվում է Մոսկվայի Կոնսերվատորիայի Մեծ Դահլիճը։ Նվագախումը հաճախ մասնակցում է երաժշտական փառատոների՝ Ռուսաստանում և Ռուսաստանից դուրս։