Մոսկովյան հավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոսկովյան հավեր, մսաձվատու ցեղ։ Ստացվել է 1956-1959-ն, յուրլովյան, լեգհոռն և Նյու հեմփշիր հավերի ցեղերի վերարտադրական տրամախաչման եղանակով (բուծման աշխատանքները ղեկավարել է ակադեմիկոս Սմետնևը)։ Ցեղի ներսում ստեղծված է նաև 6 գիծ, որոնք օգտագործվում են հիբրիդացման մեջ՝ լեգհոռնի գծերի հետ տրամախաչելիս։ Մոսկովյան հավերը ունեն ամուր, խիտ մարմնակազմ։ Մարմինը երկար է, գլուխը՝ լայն, կատարը՝ ուղիղ դիրքով ու տերևաձև, կուրծքը՝ կորնթարդ ու լայն, մեջքը՝ երկար և հարթ։ Հավերի փետրածածկը սև է կամ պարանոցի հատվածում՝ դեղին Փետուրներով (աքաղաղների մոտ դեղին փետուրները կան նաև թիակի և գոտկի հատվածներում)։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 210-228 հատ (հիբրիդային հավերինը՝ 240 և ավելի)։ 52 շաբաթական հավերի կենդանի զանգվածը 1,9-2,2 կգ է։ Ձվի բեղմնավորվածությունը՝ 95, ճտահանությունը՝ 90, թռչնի պահպանվածությունը 1990-1995% է։ Մոսկովյան հավերը հարմարված են ՍՍՀՄ կլիմայական տարբեր գոտիներում։ Տարածված են Մոսկվայի մարզում, Ուկրաինական, Ուզբեկական ՍՍՀ-ներում և այլ շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png