Մոնտերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոնտերա

Մոնտերա (իսպ.՝ Montera), գլխարկ, որը Պիրենեյան թերակղզում ժողովրդական հագուստի հետ ըստ ավանդույթի կրում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Այն համարվում է նաև ցլամարտիկի գլխարկ[1]: Առաջին անգամ գլխարկը ներկայացվել է Ֆրանցիսկո Մոնտեսի կողմից 1835 թվականին ցլամարտի արարողության ժամանակ որպես հագուստի (Traje de luces) մաս։

Մոնտերան պատրաստվում է կարակուլյան ոչխարի մորթուց՝ ներքին թավշյա երեսապատումով, որի վրա հաճախ զետեղում են սրբի պատկեր, որպես հաջողության նշան։ Մոնտերայի վերևի հատվածը զարդարված է լինում տարբեր դիզայնով[2]:

Մոնտերայի եզրերը խորհրդանշում են ցուլի կոտոշները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spanish Hat Montera
  2. Vázquez Legarreta, Enrique (2004-04-06)։ «El Siglo de Torreón» (PDF)։ Վերցված է 2010-02-18