Մոնիեզիոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնիեզիոզներ, որոճողների ճիճվային հիվանդությունների խումբ։ Հարուցիչները բարակ աղիներում մակաբուծվող, 6-10 մ երկարությամբ Moniezia սեռի ցեստոդներն են, որոնք զարգանում են արտաքին միջավայրում միջնորդ տիրոջ՝ հողային մանր տզերի (օրիբատիդների) մասնակցությամբ։ Տարածված են ամենուրեք։ Կենդանիները (հիմնականում մատղաշները) հիվանդանում են խոտի հետ ուտելով վարակված տզերը։ Նկատվում է մարսողության խանգարում, ախորժակի անկում, դող, հյուծվածություն, զանգվածային անկումներ են։ Բուժում են ճիճվամուղ միջոցներով։ Կանխարգելումը՝ ճիճվաթափում, մատղաշների ճիշտ խնամք, անասնաբուծական և անասնաբուժական կանոնների կիրառում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 702