Մոծակ (թերթ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Մոծակ (շաբաթաթերթ)ից)
«Մոծակ», գրական-երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս, է տեսել 1906 թ.-ին, Թիֆլիսում, հայերեն, ռուսերեն, վրացերեն։ Խմբագիր-հրատարակիչ՝ Վ. Դավիդյանց։ Հիմնականում տպագրել է ծաղրանկարներ։ Քննադատել է է հայ ընտանիքներում տեղ գտած այսպես կոչված՝ «խորթ բարքերը», ծխականների ընտրության կարգը։ Քննադատել է Ռուսաստանի ցարական գրաքննությունը, Պետական դուման, այն դիտել որպես «օրապակաս» և «անօգուտ» ձեռնարկ, ծաղրել ստոլիպինյան ռեֆորմները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 694)։ |