Գլոբալ քաղաքակրթություն
Գլոբալ քաղաքակրթություն, ըստ Կարդաշյովի սանդղակի I տիպի քաղաքակրթություն, որի էներգասպառումը համեմատելի է կենտրոնական աստղից Երկրագնդի ստացած հզորությանը։ Սոցիոլոգիական կտրվածքով գլոբալ քաղաքակրթությունը համաշխարհային հասարակության աճող ամբողջականությամբ, միասնական գլոբալ քաղաքակրթության ձևավորմամբ բնաութագրվող քաղաքակրթական զարգացման մի փուլ է։ Գլոբալիզացիան ամենից առաջ կապված է Երկրագնդի վրա հասարակական բոլոր գործունեության միջազգայնացման հետ։ Այդ միջազգայնացումը նշանակում է, որ ժամանակակից շրջանում ամբողջ մարդկությունը մտնում է սոցիալ- տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ կապերի և հարաբերությունների միասնական նոր համակարգ։
Գլոբալ քաղաքակրթություն՝ I տիպի քաղաքակրթություն Կարդաշյովի սանդղակով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռադիոաստղագետ Նիկոլայ Կարդաշյովը 1964 թվականին «Աստղագիտական հանդեսում» իր «Արտաերկրային քաղաքակրթություններին տեղեկության փոխանցումը»[1] աշխատությունում առաջարկել է քաղաքակրթության տեխնոլոգիական զարգացվածության չափման սանդղակ, որը հիմնված էներգիայի քանակության վրա, որը քաղաքակրթությունը կարող է օգտագործել սեփական կարիքները հոգալու համար։ Հետագայում այդ սանդղակը ստացել է «Կարդաշյովի սանդղակ» անվանումը։
Կարդաշյովը առաջարկել է բաժանել քաղաքակրթությունները երեք տեսական տիպերի։ I տիպի քաղաքակրթությունները՝ գլոբալ քաղաքակրթություններ են, որոնք սպառում են լուսատու մարմնի միայն մասը, որը ընկնում է մոլորակի վրա (շուրջ 1017 Վտ)։ II տիպին պատկանում են աստղային քաղաքակրթությունները, որոնք սպառում են լուսատու մարմնից ճառագայթվող բոլոր էներգիան (շուրջ 1027 Վտ)։ III տիպին պատկանում են գալակտիկական քաղաքակրթությունները, որոնք սպառում են միլիարդավոր աստղերի էներգիան (շուրջ 1037 Վտ)[2].
Կառլ Սագանը առաջարկել է ինտերպոլացիայով և էքստրապոլացիայով լայնացնել սանդղակի կիրառելիությունը, դարձնելով այն աստիճանայինից՝ բացարձակ։ Նրա հաշվարկներով, երկրային քաղաքակրթության ժամանակակից վիճակը արտահայտվում է շուրջ 0,7[3] նշանակությամբ։
Գլոբալ քաղաքակրթության անցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկոս-տեսաբան Միտիո Կակուն 2011 թվականին հրապարակած իր «Ապագայի ֆիզիկան» գրքում պնդում է, որ տնտեսության միջին աճի միջին արագությամբ մեր քաղաքակրթությունը կհասնի գլոբալ քաղաքակրթության մակարդակին մոտավորապես 100 անց[2]։
Բացի այդ, արդեն այսօր տեսանելի են ձևավորվող գլոբալ քաղաքակրթության գծերը։ Դա Միտիո Կակուն հիմնավորում է համացանցի՝ որպես գլոբալ հաղորդակցման համակարգի ստեղծմամբ, գլոբալ լեզուների՝ անգլերենի և չինարենի, գլոբալ տնտեսության, գլոբալ միջին դասի, գլոբալ սպորտային մրցույթների՝ Օլիմպիական խաղերի, Ֆուտբոլի աշխարհի առաջնության, գլոբալ փոփ մշակույթի, ձևավորմամբ, տուրիզմի և բնապահպանական սպառնալիքների և հիվանդաությունների դեմ միջազգային ջանքերի ավելացմամբ
Ազգային պետությունները, ըստ Միտիո Կակուի, առայժմ գոյություն են ունենալու, սակայն այդ երկրների տնտեսության վերահսկողությունը աստճանաբար անցնելու է միջազգային կազմակերպություններին և խոշոր ալյանսներին, ինչպիսին է, օրինակ, Եվրամիությունը։
«Ո՞րտեղ է տանում մեզ տեխնոլոգիական հեղափոխությունը։ Ինչպիսի՞ն է դեպի գիտության և տեխնիկայի աշխարհ մեր երկար ճանապարհորդության վերջնական նպատակը։
Այդ ամենի գագաթնակետը պետք է դառնա գլոբալ քաղաքակրթության ձևավորումը՝ այն բանի, որին ֆիզիկոսները անվանում են I տիպի քաղաքակրթություն։ Ընդհանրապես, գլոբալ քաղաքակրթության անցնումը կդառնա, հավանաբար, մարդկության պատմության մեջ մեծագույն սահմանագիծը և կնշանակի անյալի բոլոր քաղաքակրթություններից կտրուկ հեռացումը։ Համարյա թե բոլոր հռչակավոր իրադարձությունների, նորությունների վերնագրերը այս կամ այն կերպով արտացոլում են գլոբալ քաղաքակրթության «երկունքը»։ Գործնական ակտիվությունը, առևտուրը, մշակույթը, լեզուն, զվարճանքները, հոբբին և նույնիսկ պատերազմը՝ մարդու գործունեության բոլոր կողմերը այդ բանի հետ կապված ապրում են հեղափոխական փոփոխություններ։» - Միտիո Կակու. «Ապագայի ֆիզիկան», Ներածություն
|
Միաժամանակ Միտիո Կակուն դժգոհում է, որ Երկիր մոլորակի վրա չկա պատմական այդ անցման արդեն մերօրյա առկայության կոլեկտիվ գիտակցումը՝ «Եթե հարցում կատարել, ապա կպարզվի, որ ոմանք աղոտ կերպով հասկանում են, որ տեղի է ունենում գլոբալիզայի գործընթաց, սակայն դրանից բացի չկա այն բանի հստակ պատկերացում, որ Երկիր մոլորակի քաղաքակրթությունը շարժվում է դեպի որոշ սահմանված նպատակի»։
Գլոբալ քաղաքակրթության անցման վտանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտիո Կակուն իր «անգլ.՝ Will Mankind Destroy Itself?» խորագրով հարցազրույցում «Big Think» համացանցային կայքի համար պնդում է, որ 0 տիպի քաղաքակրթությունից 1 տիպի քաղաքակրթության անցումը ամենավտանգավոր ժամանակաշրջանն է։ Նա վկայում է, որ մարդությունը դեռ ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել իր վայրենի անցյալից։ Դեռևս գոյություն ունեն բազմաթիվ սահմանափակ, ֆունդամենտալիստական գաղափարներ, որին զուգահեռ բազմաթիվ երկրներ ունեն միջուկային զենք, որը կարող է ոնչացնել ողջ կյանքը Երկիր մոլորակի վրա։ Նաև Կակուն նշում է, որ գլոբալ քաղաքակրթության անցման ընթացքում ինքնաոչնչացման վտանգը կարող է այն բանի պատճառներից մեկը հանդիսանա, որ մենք չենք տեսնում գլոբալ գործունեության հետքերը տիեզերքում՝ Ֆերմիի պարադոքսը[4]։
...Երբ ես բացում եմ թերթը, ապա նրա ամեն վերնագիրը մատնանշում է առաջին տիպի քաղաքակրթության երկունքը։ Սակայն, ամեն անգամ բացելով թերթը, ես տեսնում նաև դրան հակառակ գործընթացը։ Ի՞նչն է ահաբեկչությունը։ Որոշ իմաստով ահաբեկչությունը առաջին տիպի քաղաքակրթության ստեղծման ռեակցիան է։ Բազմաթիվ ահաբեկիչներ չեն կարող ձևակերպել դա, նրա չեն էլ հասկանում, թե ես ինչի մասին եմ այստեղ ճամարտակում։ Բայց նրանք բնավ պայքարում են ոչ մոդեռնիզմի հետ։ Նրանց ռեակցիան ուղղված է այն բանի վրա, որ մենք շարժվում են բազմամշակույթ, հանդուրժողական, գիտական հասարակության ուղղությամբ։ Դա իրենց համար չէ։ Նրանց պետք չէ գիտությունը, նրանց պետք է կրոնապետություն։ Նրանց պետք չէ բազմամշակութայնությունը, նրանք միամշակութայնություն են ցանկանում։ Բնազդի մակարդակով նրանք չեն ընդունում առաջին տիպի քաղաքակրթության ուղղությամբ զարգացումը։ Եվ ո՞ր տենդենզը ի վերջո հաղթանակ կտանի։ Ես չգիտեմ, բայց հուսով եմ, որ մենք ողջ կմնանք որպես առաջին տիպի քաղաքակրթություն։
Բնօրինակ տեքստ (անգլ.)So whenever I open the newspaper every headline I see in the newspaper points to the birth pangs of a type one civilization information. However, every time I open the newspaper I also see the opposite trend as well. What is terrorism? Terrorism in some sense is a reaction against the creation of a type one civilization. Now most terrorists cannot articulate this. They don’t even know what the hell I’m talking about, but what they’re reacting to is not modernism. What they’re reacting to is the fact that we’re headed toward a multicultural tolerant scientific society and that is what they don’t want. They don’t want science. They want a theocracy. They don’t want multiculturalism. They want monoculturalism. So instinctively they don’t like the march toward a type one civilization. Now which tendency will win? I don’t know, but I hope that we emerge as a type one civilization[4].
— Միտիո Կակու. «Will Mankind Destroy Itself?», 2010.
Հաջորդ փուլ՝ աստղային քաղաքակրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարդաշյովի սանդղակով զարգացման հաջորդ փուլն է II տիպի քաղաքակրթությունը։ Աստղային քաղաքակրթության էներգասպառումը համեմատելի է աստղի կողմից արտադրվող ամբողջ էներգիայով (շուրջ 1027 Վտ)։ Միտիո Կակուն իր «Ապագայի ֆիզիկան» գրքում ենթադրում է, որ աստղային քաղաքակրթության կարգավիճակին հասնելու համար մարդկությանը հարկավոր է մի քանի հազար տարի[2]։
Գլոբալ քաղաքակրթությունները գիտական ֆանտաստիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբալ քաղաքակրթություններին շարքին կարելի է դասել գրողների կողմից իրենց ֆանտաստիկ երկերում նկարագրած բազմաթիվ քաղաքակրթություններ։ I տիպի տիպիկ քաղաքակրթություն են հանդիսանում Բակ Ռոջերսը կամ Ֆլեշ Գորդոնը, որտեղ մարդկանց են ենթակա ողջ մոլորակի էներգետիկ պաշարները։ Մարդիկ վերահսկում են էներգիայի գլոբալ բոլոր աղբյուրները, կարող են ըստ իրենց ցանկության հաստատել կամ փոխել եղանակը, մարդիկ տիրապետում են փոթորիկների էներգիային և օվկիանոսներում քաղաքներ են կառուցում։ Մարդկանց հրթիռները սավառնում են տիեզերքով, սակայն էներգիայի իրենց աղբյուրները հիմնականում սահմանափակված են իրենց հարազատ մոլորակի հնարավորություններով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Н. С. Кардашёв. Передача информации внеземными цивилизациями, Астрономический журнал, 1964. Т. 41, № 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Митио Каку. «Физика будущего». — М.: Альпина нон-фикшн, 2012 г.
- ↑ Sagan, Carl (October 2000) [1973]. Jerome Agel (ed.). Cosmic Connection: An Extraterrestrial Perspective. Freeman J. Dyson, David Morrison. Cambridge Press. ISBN 0-521-78303-8. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին. «I would suggest Type 1.0 as a civilization using 1016 watts for interstellar communication; Type 1.1, 1017 watts; Type 1.2, 1018 watts, and so on. Our present civilization would be classed as something like Type 0.7.»
- ↑ 4,0 4,1 Michio Kaku. «Will Mankind Destroy Itself?»