Մոլոգայի երկրամասի Ն. Մ. Ալեքսեևի անվան թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Template loop detected: Կաղապար:Տեղեկաքարտ Թանգարան Մոլոգայի երկրամասի Ն. Մ. Ալեքսեևի անվան թանգարան (ռուս.՝ Музей Мологского края имени Н. М. Алексеева), Ռիբինսկի պատմաճարտարապետական և գեղարվեստական թանգարան-արգելոցի մասնաճյուղ, որը նվիրված է Մոլոգո-Շեքսնինսկայա գետամիջյան տարածքի բնական մշակութային և պատմական ժառանգությանը, որի զգալի մասը Ռիբինսկի ջրամբարի կառուցման արդյունքում 1940-ական թվականներին մնացել է ջրի տակ։ Ջրածածկ տարածքում հայտնվեցին հինավուրց ռուսական քաղաք Մոլոգան, ավելի քան 700 գյուղեր, բազմաթիվ պատմական և մշակութային հուշարձաններ։

Թանգարանը տեղակայված է Ռիբինսկ քաղաքում գտնվող Մոլոգայի Աֆանասևյան եկեղեցու Տիխվինյան վանքի նախկին վանատանը, որը համարվում է մոլոգյան հնության պահպանված յուրահատուկ կղզյակ։

Շինության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլոգայի Աֆանասևյան եկեղեցու վանատան կառուցման համար հողատարածք նվիրաբերվել է Ռիբինսկ քաղաքի տարածքում, և 1869 թվականին հաստատվել է շինարարության նախագիծը։ Վանատան առաջին հարկում նախատեսված էր առանձին մուտք դեպի փողոց։

Մատուռի շենքը կառուցվել է 1871 թվականին և օծվել է ի պատիվ Սուրբ Աստվածամոր Տիխվինյան սրբապատկերի։ Նրա ներքին հարդարանքը բաղկացած էր փայտե 13 սրբապատկերներից։ Ճակատային մասում պատրաստվեց եռանկյուն վերնաճակատով քառասյուն նախասրահ, որը ներկայումս չի պահպանվել։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրածածկ Մոլոգա քաղաքի թանգարանի ստեղծման գաղափարը 1980-ականների վերջերին առաջին անգամ առաջ քաշվեց 1969 թվականին Լենինգրադում և Ռիբինսկում ստեղծված մոլոգանցիների հայրենակցական միության կողմից։

Մոլոգանյան խմբի, Ռիբինսկի թանգարանի ղեկավարության և Ռիբինսկի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի եռանդուն նախաձեռնության շնորհիվ այդ նպատակով հատկացվեց Մոլոգայի Աֆանասևյան եկեղեցու Ռիբինսկ քաղաքում գտնվող նախկին վանատան շենքը։ 1995 թվականի օգոստոսի 12-ին վերականգնված մատուռում տեղի ունեցավ Մոլոգայի երկրամասի թանգարանի հանդիսավոր բացումը։

Թանգարանի առաջին տնօրեն դարձավ Ռիբինսկի թանգարան-արգելոցի գիտաշխատող Նիկոլայ Մակարովիչ Ալեքսեևը (1951-2007)։ Նա գրել է նաև ցուցադրության գիտական հայեցակարգը և թեմատիկ էքսպոզիցիոն պլանը։ 2009 թվականից թանգարանը կոչվում է նրա անունով։ Ցուցադրության գեղարվեստական ձևավորումն իրականացրել են երկու ռիբինսկցի նկարիչներ՝ Լյուբով Իվանովնա Մենչիկովան և Ալեքսանդր Միխայլովիչ Ժդանովը, ովքեր երկար տարիներ ակտիվ և արդյունավետ աշխատել են թանգարանի հետ։ Թանգարանն ունի ավելի քան 300 ցուցանմուշ և ընդգրկում է 1936 թվականին լուծարված Մոլոգայի գավառագիտական թանգարանի հավաքածուն։ Ցուցանմուշների թվում առկա են ազնվականական կահույք, եկեղեցական պարագաներ, կենցաղային առարկաներ, ինչպես նաև հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր։ Ամեն տարի թանգարանի հավաքածուն համալրվում է նոր ցուցանմուշներով։ Մոլոգանցիների և նրանց սերունդների կողմից թանգարանին նվիրաբերված իրերն ու առարկաները ներդաշնակ համալրում են համարվում և պատկերացում են տալիս Մոլոգայի երկրամասի տնտեսության, մշակույթի և պատմության մասին։

Հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուսին-Պուշկինը Ռուսաստանի պատմության մեջ։ Ռիբինսկ, 1998։
  • Գրական-պատմական ամսագիր «Մոլոգա», № 1, 2:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Города под водой. Путешествие по затопленным берегам Верхней Волги / Автор-составитель В. И. Ерохин. — Тверь: Гранд-Холдинг, 2010. - 112 с. - ISBN 978-5-997190-163.
  • Молога. Земля и море. - Рыбинск: Рыбинский Дом печати, 2007. - 304 с.
  • Михайлов А.В. Часовни Рыбинского края. — Рыбинск, 2010. - 48 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]