Մոդուլացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոդուլացում, մոդուլյացիա ( լատ.՝ modulatio - համաչափություն, modus - չափ, նաև լադ ), երաժշտական երկի մեջ անցումը մեկ տոնայնությունից մյուսը, որ ծառայում է երաժշտական մտքի զարգացմանը։ Երկի սկզբնական տոնայնությունը սովորաբար ընկալվում է որպես հիմնական և կայուն, երևան եկող նոր տոնայնությունները՝ անկայուն և ըստ այնմ առաջ են բերում լարվածություն։ Որպես կանոն, երկն ավարտվում է սկզբնական տոնայնությամբ՝ լարվածության պարպումով, նոր տոնայնությունները, միաժամանակ, յուրովի «երանգավորում» են երաժշտությունը։ Բազմաձայն երաժշտության մեջ մոդուլացման ամենատարածված եղանակը անցումն է երկու տոնայնությունների համար ընդհանուր ակորդի միջոցով (դիատոնիկ և էնհարմոնիկ մոդուլացում), կիրառվում է նաև տարբեր ակորդները խրոմատիկ ընթացքով միմյանց կապելու եղանակը (խրոմատիկ մոդուլացում)։ Գոյություն ունի նաև առանց ակորդների կատարվող մեղեդիական մոդուլացում։ Մոդուլացման տեսությունը կազմում է ներդաշնակագիտության հատուկ բաժինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png