Մշտական ներկայացուցիչների կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրյուսելում գտնվող ԵՄ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպումների սրահ

Մշտական ներկայացուցիչների կոմիտե (ֆր.՝ Comité des représentants permanents), տարածված հապավումն է՝ COREPER (այսուհետ՝ Կորեպեր), ԵՄ Մշտական ներկայացուցիչների կոմիտեն է, որը բաղկացած է Բրյուսելում գտնվող ԵՄ անդամ-երկրների առաքելությունների ղեկավարներից կամ նրանց տեղակալներից։
Գործունեության նպատակը Եվրոպական միության խորհրդի նախարարական հանդիպումների օրակարգի նախապատրաստումն է, սակայն կարող է նաև որոշ ընթացակարգային որոշումներ ընդունել։ Վերահսկում ու համակարգում է ԵՄ անդամ-երկրների քաղաքացիական ծառայողներից բաղկացած գրեթե 250 կոմիտեների ու աշխատանքային խմբերի գործունեությունը, ովքեր աշխատում են տեխնիկական մակարդակի հարցերի շուրջ, որոնք հետագայում պետք է քննարկվեն Կորեպերում և Եվրոպական միության խորհրդում։ Կորեպերը նախագահում է Եվրոպական միության խորհրդի նախագահը։
Փաստացի գործում են երկու կոմիտե՝
• Կորեպեր 1-ը բաղկացած է առաքելությունների ղեկավարների տեղակալներից և մեծ մասամբ առնչվում է սոցիալական ու տնտեսական հարցերի հետ,
• Կորեպեր 2-ը բաղկացած է առաքելությունների ղեկավարներից (արտակարգ և լիազոր դեսպաններից) և մեծ մասամբ առնչվում է քաղաքական, տնտեսական ու արտաքին քաղաքականության հարցերի հետ։
Եվրոպական միության խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները համապատասխան տնօրենատներից կամ տնօրինություններից, ինչպես նաև իրավաբանական տնօրինությունից նույնպես ներկա են վերոնշյալ հարցերի քննարկմանը։
Ամենշաբաթյա փակ հանդիպումներ են տեղի ունենում, հանդիպման օրակարգը բաժանվում է հետևյալ մասերի.
Մաս “I” (I կետեր՝ առանց քննարկումների նախատեսման ) և
Մաս “II” (II կետեր՝ նախատեսված քննարկման համար)։
Վերջիններս նախարարական օրակարգը բաժանում են երեկ կատեգորիաներում.
• I կետերը, որոնք տեղեկության համար են և որոնց համար ոչ մի նախարարական որոշում անհրաժեշտ չէ,
Ա կետեր, որոնց պարագային որոշում կարող է ընդունվել առանց քննարկումների (սակայն այն ևս չպետք է ընդգրկվի հանդիպման օրակարգում, եթե ցանկացած ազգային պատվիրակություն ընդդիմանում է դրա որոշման ընթացքում) և երբեմն նախարարների հատուկ խմբի պատասխանատվությունից դուրս է,
Բ կետեր, որոնց պարագային քննարկումներ են անհրաժեշտ, իսկ որոշումը նախօրոք չեն հրապարակում։
Որոշ կետեր կարելի է բնութագրել որպես կեղծ Բ կետեր՝ հանրային տպավորություն թողնելու համար, որը նախարարներն ակտիվորեն քննարկում են՝ դրա կարևորությունից ելնելով, երբ իրականում այն կարելի էր դասակարգել որպես Ա կետ՝ Կորեպերում կայացած բանակցությունների ու փոխզիջման արդյունքում։ Նախարարները հարաբերականորեն քիչ որոշումներ են կայացնում իրական Բ կետերի վերաբերյալ. Վերջիններս սովորաբար ետ են ուղարկվում Կորեպերին՝ մինչև իրական Ա կամ կեղծ Բ կետ վերադարձնելը։ Եվրոպական միության խորհրդի քննարկումներն ու որոշումներն ինքնին համատեղ որոշման ընդունման ընթացակարգով բաց են և նման չեն այս հաստատության այլ նիստերին, ներառյալ Կորեպերի հետ աշխատանքային խմբերի նիստերին։
Եվրոպական միության գործունեության պայմանագրի 240-րդ հոդվածը սահմանում է Կորեպերի գործունեության համար հիմքերը.

Կորեպեր 1. բաղկացած է մշտական ներկայացուցիչների տեղակալներից և հող է նախապատրաստում Խորհրդի հետևյալ հարաբերակցությունների համար.
• Զբաղվածության, սոցիալական քաղաքականության, առողջապահության ու սպառողների հետ կապված հարցեր,
• Մրցունակություն (ներքին շուկա, արտադրություն, հետազոտություն, տիեզերք և տուրիզմ),
• Տրանսպորտ, հեռահաղորդակցություն և էներգետիկա,
• Գյուղատնտեսություն ու ձկնաբուծություն,
• Շրջակա միջավայր,
• Կրթություն, երիտասարդություն, մշակույթ և սպորտ (ներառյալ տեսալսողական)։

Կորեպեր 2. բաղկացած է մշտական ներկայացուցիչներից և հող է նախապատրաստում այլ հարաբերակցությունների համար.
• Ընդհանուր գործեր,
• Արտաքին գործեր (ներառյալ Եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականություն և զարգացման համագործակցություն ),
• Տնտեսական ու ֆինանսական հարցեր (ներառյալ բյուջետային),
• Արդարադատության ու ներքին հարցեր (ներառյալ քաղաքացիական պաշտպանության)։


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]