Մնաք բարով, աղավնիներ
Մնաք բարով, աղավնիներ ռուս.՝ Прощайте, голуби! | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ և ֆիլմ անչափահասների համար |
| Թվական | 1960 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Յակով Սեգել |
| Սցենարի հեղինակ | Յակով Սեգել |
| Դերակատարներ | Ալեքսեյ Լոկտև, Սվետլանա Սավելովա, Սավելի Կրամարով, Վալենտինա Տելեգինա, Սերգեյ Պլոտնիկով, Լեոնիդ Գալլիս, Անտոնինա Մաքսիմովա, Did Panas?, Վալենտին Բրիլեև, Aleksandr Sumarokov? և Օլգա Նարովչատովա |
| Օպերատոր | Յուրի Իլիենկո |
| Երաժշտություն | Մարկ Ֆրադկին |
| Կինոընկերություն | Յալթայի կինոստուդիա |
| Տևողություն | 97 րոպե |
«Մնաք բարով, աղավնիներ» (ռուս.՝ «Прощайте, голуби»), 1960 թվականի խորհրդային մելոդրամա ֆիլմ, որը նկարահանել է Յակով Սեգելը[1][2][3] ձնհալի ոգով։ Ֆիլմը ճանաչում է ստացել երկու միջազգային կինոփառատոներում[4][5]․՝ Լոկառնոյի կինոփառատոնում (1961) և Մելբուռնի միջազգային կինոփառատոնում (1962)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենկա Սախնենկոն սովորում է դպրոցում և աշխատում։ Բայց նա գրեթե չափահաս ու անկախ մարդ է, ունի մեկ գաղտնիք․ աշխատանքից հետո նա գնում է աղավնանոց։ Նա մանկուց սիրում է աղավնիներ։ Գենկան գոհ է իր աշխատանքից (նա նույնիսկ խորամանկում է իր գործընկերոջը՝ վարպետ Մաքսիմ Պետրովիչին, որը սիրում է վարձակալներից փող վերցնել աշխատանքի համար), բայց մի օր, ձեռքը վնասելով, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ ընկերանում է բուժքույր Տանյայի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց Գենկան կոմերիտական ուղեգրով ստիպված է լինում մեկնել այլ քաղաքում աշխատելու, և նա իր աղավնիները նվիրում է առաջին դասարանի մի տղայի։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները տեղի են ունեցել ամբողջությամբ Կիև քաղաքում՝ Կրեշչատիկ փողոցում, Կալինինի հրապարակում, Պերվոմայսկի նորակառույցների շրջանում, Ավիացիոն փողոցում, Լենինի բուլվարում (ներառյալ Տիեզերագնացների հրապարակում[6]), Ումանսկայա փողոցում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ալեքսեյ Լոկտև | Գենա Սախնենկո |
| Սվետլանա Սավյոլովա | Տանյա Բուլատովա |
| Սավելի Կրամարով | Վասկա |
| Վալենտինա Տելեգինա | Մարիա Եֆիմովնա |
| Սերգեյ Պլոտնիկով | Մաքսիմ Պետրովիչ |
| Լեոնիդ Գալլիս | Կոնստանտին Բուլատով |
| Անտոնինա Մաքսիմովա | |
| Պյոտր Վեսկլյարով | Իլյա Զախարովիչ |
| Վերա Պրեդաևիչ | էքսկուրսավար |
| Աննա Նիկոլաևա | Օլգա Բուլատովա |
| Վալենտին Բրիլեև | մոտոցիկլ գնող |
| Ալեքսանդր Սումարոկով | անձրևանոցով անցորդ |
| Օլգա Նարովչատովա | Օլգա Նարովչատովա - «Ջուլիետ» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Дорогие наши старики
- ↑ Жителям Донского района покажут фильм «Прощайте, голуби»
- ↑ Кавказский пленник
- ↑ Festival Archive (1952–2020)
- ↑ «Locarno Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
- ↑ Савелий Крамаров в фильме «Прощайте, голуби!» на площади Космонавтов в Киеве
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Образцова А. Вступая в жизнь // Искусство кино. — 1961. — № 5. — С. 96-99.
|