Մհեր Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մհեր Ավանեսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ծովային և ֆուտբոլիստ
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 5, 1981(1981-01-05) (40 տարեկան)
Ծննդավայր՝Հայաստան

Մհեր Ավանեսյան (1981, հունվարի 5, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ կրկնակի անդամահատված լեռնադահուկորդ և մրցակցային նավաստի Արցախի Հանրապետությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 5-ին։ Ապրում է Արցախի Հանրապետությունում։ 1988 թվականին՝ յոթ տարեկան հասակում, նա հարվածել է բարձր լարման էլեկտրացանցին, որի արդյունքում զրկվել է երկու ձեռքերից։

1996 և 2000 թվականներին առագաստանավային սպորտաձևում նա մրցում էր ամառային պարալիմպիկ խաղերում, իսկ 1998, 2002 և 2006 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաև ձմեռային պարալիմպիկ խաղերին՝ լեռնադահուկային սպորտ մարզաձևում։

Համարվում է պարալիմպիկ խաղերի այն եզակի մասնակիցներից, ովքեր մասնակցություն են ունեցել մրցույթին և՛ ձմռանը, և՛ ամռանը՝ տարբեր սպորտաձևերում[1][2]։ 2010 թվականին հերթական անգամ մասնակցել է Վանկուվերում, իսկ 2014 թվականին՝ Սոչիում ընթացող պարալիմպիկ խաղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փյունիկ, Հաշմանդամների հայկական ասոցացիա»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-10-ին։ Վերցված է 2016-08-28 
  2. Հայաստանի հավաքականը Տորոնտոյի պարալիմպիկ խաղերում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով