Հենրիկ Մկրտչյան
Հենրիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1951) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1963) |
Մասնագիտություն | գյուղատնտես և տնտեսագետ |
Հենրիկ Վահագնի Մկրտչյան (հունվարի 1, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես-տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու (1963), ՀԳԳԱ ակադեմիկոս (1994):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիկ Մկրտչյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 1-ին, Երևան քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1975-1977 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության գիտության վարչության պետ,1977-1980 թվականներին՝ Կուբայի գյուղատնտեսության նախարարության տարածքային նախագծման վարչության գլխավոր խորհրդական, 1980-1983 թվականներին՝ Հողային պախարների ՀամԳՀԻ հայկական բաժանմունքի վարիչ, 1983-1986 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ագրոարդյունաբերության բաժնի վարիչ, 1986 թվականից՝ ՀՀ գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն[1]։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական մասնագիտացման և տեղաբաշխման, հողի արդյունավետ օգտագործման և տնտեսական գնահատման, ագրարային հարաբերությունների, գյուղացիական տնտեսությունների հեռանկարային զարգացման հարցերին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծառեր և թփեր դաշտապաշտպան անտառաշերտերի համար։ Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1951[2]:
- Հարուստ հեկտարի արվեստը։ Երևան։ Հայպետհրատ, 1961[3]։
- Հողային հարաբերությունների զարգացումը Հայաստանում, Երևան, 1994[4]:
- Գյուղատնտեսական հողօգտագործման բարելավումը և ապրանքային արտադրության ձևավորումը Հայաստանում տնտեսական բարեփոխումների պայմաններում, Երևան, 1996 (համահեղինակ)[5]։
- Հողային հարաբերությունները և գյուղատնտեսական հողօգտագործման տնտեսագիտական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում ։ Սեղմագիր տնտեսագիտ. գիտ. դ-րի /Ը.00.02//: Երևան։ Ա. հ., 1996[6]:
- Գյուղատնտեսության բարեփոխումների խորացումը և ապրանքային արտադրության ձևավորման ուղիները Հայաստանում։ Երևան։ Գիտություն, 1997[7]։
- Հողային բարեփոխումները և գյուղատնտեսական հողօգտագործման տնտեսագիտական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Սեղմ. տնտեսագիտ. գիտ. դ-րի Ը.00.02- «Տնտեսության և նրա ճյուղերի էկոնոմիկա, կազմակերպում և կառավարում» մասն։ Երևան։ Ա. հ., 1998[8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 146։
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի (1951). Ծառեր և թփեր դաշտապաշտպան անտառաշերտերի համար. Բուսաբանական այգի ՀՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի (1961). Պայազատ, Սերգո Արատաշեսի (ed.). Հարուստ հեկտարի արվեստը. Մեր փարոսները. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի (1994). Հողային հարաբերությունների զարգացումը Հայաստանում. Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ, Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի; Ղազարյան, Սերգեյ Գառնիկի (1996). Գյուղատնտեսական հողօգտագործման բարելավումը և ապրանքային արտադրության ձևավորումը Հայաստանում տնտեսական բարեփոխումների պայմաններում. Գյուղատնտեսության և պարենի նախարարություն ՀՀ, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիա. Երևան: Ա. հ.
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի (1996). Հողային հարաբերությունները և գյուղատնտեսական հողօգտագործման տնտեսագիտական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Սեղմագիր տնտեսագիտ. գիտ. դ-րի /Ը.00.02. Տնտեսագիտության հետազոտությունների ինստիտուտ. Երևան: Ա. հ.
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի (1997). Աղամյան, Լևոն (ed.). Գյուղատնտեսության բարեփոխումների խորացումը և ապրանքային արտադրության ձևավորման ուղիները Հայաստանում. Երևան: Գիտություն.
- ↑ Մկրտչյան, Հենրիկ Վահագնի (1998). «Հողային բարեփոխումները և գյուղատնտեսական հողօգտագործման տնտեսագիտական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Սեղմ. տնտեսագիտ. գիտ. դ-րի Ը.00.02- «Տնտեսության և նրա ճյուղերի էկոնոմիկա, կազմակերպում և կառավարում» մասն». Երևան.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)