Արամ Մկրտչյան
Appearance
(Վերահղված է Մկրտչյան Արամից)
Արամ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Արամ Սայադի Մկրտչյան հուլիսի 17, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ , Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր[1]։
- 1983—1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1985—1990 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ է։
- 1989—1991 թվականներին աշխատել է գյուղատնտեսության էլեկտրոֆիկացիայի համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, որպես ինժեներ։
- 1991—1993 թվականներին եղել է քրիստոնեա-ձեռներեցների ֆոնդի փոխնախագահ։
- 1993 թվականից եղել է Քրիստոնեա դեմոկրատիայի աջակցության ֆոնդի գործադիր տնօրեն։
- 1994—1995 թվականներին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ։
- 1995—1999 թվականներին դարձել է խորհրդարանի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արամ Սայադի Մկրտչյան».
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԱՐԱՄ ՍԱՅԱԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ(չաշխատող հղում)
- Արամ Սայադի Մկրտչյան