Մկրտիչ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Կարապետյան
Ծնվել է1958 թվականի մայիսի 9
ԾննդավայրԱրմավիր
Մասնագիտությունֆիզիկոս
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀՀ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Մկրտիչ Շավարշի Կարապետյան (ծնվել է 1958 թվականի մայիսի 9–ին Հոկտեմբերյան (այժմ՝ քաղաք Արմավիր՝ ՀՀ Արմավիրի մարզում), ֆիզիկոս-աստղագետ, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Պետական համալսարանը (1980 թվականին), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (1984 թվականին)։ 1991-1992 թվականներին եղել է «Շաղիկ» հրատարակչության տնօրենը, 1993 թվականին հիմադրել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, 2000 թվականին՝ «Էդիթ Պրինտի» գրատների ցանց (Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ)։ 2010 թվականից, միաժամանակ՝ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ։ Կարապետյանի ջանքերով հրատարակվել է հայական առաջին տպագիր գրքի՝ Ուրբաթագրքի լուսապատճենային (ֆաքսիմիլե) տարբերակը (2012 թվական), հեքիաթների մատենաշար, որոշ մասը՝ ձայնասկավառակներով։

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2012 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։