Մկրտիչ Ավդալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Ավդալյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էհունվարի 2, 1963
ԾննդավայրՆոր Խարբերդ, Հայաստան
Մահացել էփետրվարի 26, 1993
Մահվան վայրԱրտաշատ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Մկրտիչ Գառնիկի Ավդալյան (հունվարի 2, 1963(1963-01-02), Նոր Խարբերդ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 26, 1993(1993-02-26), Արտաշատ, Հայաստան), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1985) և Արզնիի ավիաակումբի ուղղաթիռների օդաչուական դասընթացները (1990)։ 1985-1990 թվականներին աշխատել է Մայկոպի (Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի վարչությունում, 1990-1998 թվականներին՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1991-1992 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ 1993 թվականի փետրվարի 26-ին Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտ առաջադրանք կատարելիս՝ Մի-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել։ Նա կարողացել է ուղղաթիռը հեռացնել գյուղի սահմաններից, բայց վայրէջքի ժամանակ ծանր վիրավորվել է, մահացել հիվանդանոցում։ 1990-1993 թվականներին ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 988 ժամ, ռազմական ուղղաթիռով կատարել է 10 մարտական թռիչք։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար», ՀՀ «Արիություն» մեդալներով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Նոր Խարբերդում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 673։