Մկնիկ արքայադուստրը (հեքիաթ)
Մկնիկ արքայադուստրը, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթը պատմում է մի ծեր արքայի մասին, որն ունենում է մի աղջիկ ու մեծ խնջույք կազմակերպում։ Խնջույքին չի հրավիրում ծեր կախարդուհուն, վերջինս զայրանում է և աղջկան մկնիկ է դարձնում[1]:Արքայադուստրը պետք է կախարդված մնար, մինչև կախարդի քույրը կժպտար, որը, սակայն, երբեք չէր ժպտում։
Տարիներ անց պատերազմ է սկսվում իտալացիների և ֆրանսիացիների միջև։ Մկնիկը հոր հետ գնում է պատերազմ։ Պատերազմի դաշտում լսվում է մի երգ, որը երգում էր մկնիկը։ Իտալիայի արքայազնը որոշում է նրան կնության առնել, իմանալով հանդերձ, որ նա մուկ է։ Թագավորը երեք որդի ուներ. նա կանչում է նրանց և ասում, որ ով կբերի ամենգեղեցիկ գործվածքը, նա կդառնա արքա։ Հաջորդ օրը արքան ստուգում է բոլորի բերած գործվածքները, իսկ արկղի մեջ մի մետաքսի պես կտոր էր։ Այս անգամ էլ հրամայում է բերել ամենագեղեցիկ հարսնացուին։ Ճանապարհին մկնիկը տեսնում է կախարդի դղյակը, որի մոտ նստած էր կախարդուհու քույրը, ով ծիծաղում էր։ Սրանից հետո կախարդանքն անցնում է։ Արքան գնահատում է աղջկա գեղցկությունը և գահը ժառանգում փոքր տղային[2]։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի արքա
- Իսպանիայի արքա
- Մկնիկ արքայդուստր
- Կրտսեր որդի
- Ավագ որդի
- Միջնեկ որդի
- Կախարդուհի
- Կախարդուհու քույրը
- Պորտուգալիայի արքայադուստր
- Թուրքիայի արքայադուստր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ֆրանսիական հեքիաթներ, Երևան, 2015, էջ 29
- ↑ Принцесса-мышка. Французская народная сказка.