Մխոցային մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մխոցային մեքենա, մեքենա, որում աշխատող մարմնի (գազ, գոլորշի, ջուր) Էներգիայի փոխակերպումը կատարվում է գլանում տեղափոխվող մխոցի օգնությամբ։ Նրա գլանում մխոցի ետադարձ-համընթաց շարժման դեպքում աշխատող մարմնի ծավալը, մյուս պարամետրերի (ճնշում, ջերմաստիճան և այլն) հետ, պարբերաբար փոփոխվում Է, որի հետևանքով աշխատող մարմնի Էներգիան կամ նվազում է, կամ աճում (Մխոցային մեքենա- կոմպրեսոր, պոմպ)։ Դրանցից են՝ ներքին այրման շարժիչների մեծ մասը, շոգեմեքենաները, մխոցային կոմպրեսորները և պոմպերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 637