Միքայել Տերյան (երաժշտագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Տերյան
Ծնվել էդեկտեմբերի 17, 1908(1908-12-17) (115 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա

Միքայել Արտեմի Տերյան (իսկական ազգանունը՝ Տեր-Մարտիրոսյան, դեկտեմբերի 17, 1908(1908-12-17), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայ երաժշտագետ, մանկավարժ, արվեստագիտության թեկնածու (1955), պրոֆեսոր (1990)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Տերյանը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում։ Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը (1946)։

1947-2004 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիաում, որտեղ 1949-1956 թվականներին եղել է ամբիոնի վարիչ։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացմանը. «Սպենդիարյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները» (1954), «Հայկական սիմֆոնիկ երաժշտությունը և գործիքային կոնցերտը» (1960), «Կոմիտասի խմբերգային ստեղծագործությունը» (1982)։ Համահեղինակ է սոլֆեջջոյի դասագրքերի (1961, 1965)։

Միքայել Տերյանը մահացել է 2004 թվականի ապրիլի 12-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։